Լուլու Ուիլսոն

ամերիկացի դերասանուհի

Լուլու Ուիլսոն (անգլ.՝ Lulu Wilson, հոկտեմբերի 7, 2005(2005-10-07), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է «Օուջա. Չարի ծագում» (2016) և «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» (2017) սարսափ ֆիլմերից, ինչպես նաև «Հիլ Հաուսի հալածումը» (2018) հեռուստասերիալից։ Նա մարմնավորել է Գլորիա Սթայնեմին և խաղացել նրա պատանի տարիների դերը «Գլորիաները» (2020) ֆիլմում։

Լուլու Ուիլսոն
Ուիլսոնը 2017 թվականի օգոստոսին
Ծնվել էհոկտեմբերի 7, 2005 (18 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2008-այժմ
IMDbID 5157662

Վաղ տարիներ խմբագրել

Ուիլսոնը ծնվել է 2005 թվականի հոկտեմբերի 7-ին Նյու Յորքի Մանհեթենի շրջանի վերին արևելյան կողմում[1][2]։ Նա ունի երկու ավագ քույր[3]։

Կարիերա խմբագրել

Ուիլսոնը երեք տարեկանից սկսել է նկարահանվել գովազդային հոլովակներում։ Նա հիմնականում նկարահանվել է գերբնական սարսափ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ազատիր մեզ չարից», «Օուջա. Չարի ծագում»[4] և «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը»[5]։ Նա նաև նկարահանվել է Marvel Studios«Բժիշկ Սթրենջ» ֆիլմում, սակայն իր տեսարանը հանվել է վերջնական մոնտաժում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ս Լուի Louie փոքրիկ աղջիկ
2014 ս Սև արկղ The Black Box Քեթրին Բլեքը մանուկ հասակում
2014 ֆ Ազատիր մեզ չարից Deliver Us from Evil Քրիստինա
2014 հ/ֆ Գումար The Money թոռնուհի
2014-2015 ս Միլլերները The Millers Միքայլա Սթոքեր
2015 ֆ Her Composition Վիկտորիա
2015-2016 ս Էմի Շումերի ներսում Inside Amy Schumer տարբեր դերեր
2016 ս Ուսուցիչներ Teachers Էննի
2016 ֆ Օուջա. Չարի ծագում Ouija: Origin of Evil Դորիս Զանդեր
2017 ֆ Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը Annabelle: Creation Լինդա
2017 հ/ֆ Ոստիկան և կես. նորակոչիկ Cop and a Half: New Recruit Կարինա Ֆոլի
2017 հ/ֆ Գայլերի կողմից դաստիարակված Raised by Wolves Յոկո Գեյբլ
2018 ֆ Առաջին խաղացողին պատրաստվել Ready Player One աշակերտուհի
2018 ֆ Անցել են այն օրերը Gone Are The Days Սալլի Էնն
2018 ս Սուր առարկաներ Sharp Objects Մերիան Քրելլին
2018 ս Հիլ Հաուսի հալածումը The Haunting of Hill House Շիրլին մանուկ հասակում
2018 ֆ Սլամբեր Slumber Մայա
2019 ֆ Wyrm
2020 ֆ Գլորիաները The Glorias պատանի Գլորիա Սթայնեմ
2020 ս Աստղային ճանապարհ․ Պիկարդ Star Trek: Picard
2020 ֆ Բեքքի Becky Բեքքի Հուպեր
2020 ս Վախի 50 նահանգները 50 States of Fright Մելորի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Heidenreich, Jessica (2016 թ․ հոկտեմբերի 12). «Ouija: Origin of Evil Stars Discuss Their On-Screen Chemistry». Screenrant.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. Grace, Mckenna (2017 թ․ հոկտեմբերի 7). «When you have plans to go roller skating but you're too tired so you buy onesies and board games and make up crazy songs instead😹 Happy birthday @luluswilson Sooooo incredibly lucky to work with you and now to call you a forever bosom friend. You are so creative hilarious and inspiring. Happy to spend the day with you!». Instagram.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. «INTERVIEW: Lulu Wilson Talks To Me About 'Ouija: Origin Of Evil' And Someday Becoming a Writer». Rama's Screen. 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Ford, Rebecca (2015 թ․ սեպտեմբերի 18). «'Ouija 2' Rounds Out Cast With Henry Thomas, Lulu Wilson». Hollywoodreporter.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Wilson, Staci Layne (2017 թ․ օգոստոսի 7). «Annabelle: Creation – Exclusive Interview with Lulu Wilson». Dread Central. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.