Լուի Նիկոլյա Կլերամբո
Լուի Նիկոլյա Կլերամբո (ֆր.՝ Louis-Nicolas Clérambault, դեկտեմբերի 19, 1676[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 26, 1749[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի միջնադարյան պալատական երաժիշտ, երգահան։
Լուի Նիկոլյա Կլերամբո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Louis-Nicolas Clérambault |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1676[1][2][3] Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1749[1][2][3] (72 տարեկան) Փարիզ |
Մասնագիտություն | երգահան, երաժիշտ, |
Գործիքներ | ջութակ, կլավեսին |
Աշխատավայր | Ֆրանսուազա դ'Օբինյե |
Louis-Nicolas Clérambault Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼուի Նիկոլյա Կլերամբոն ապրել և ստեղծագործել է 17-18-րդ դարերում, եղել է Լյուդովիկոս XIV-ի պալատական երաժիշտը։
Սերել է երաժիշտների գերդաստանից. նրա երկու որդիներն ու հայրը նույնպես երաժիշտներ էին[4]։ Շատ վաղ տարիքից նվագել է ջութակ, կլավեսին։
Կլերամբոյի ուսուցիչը եղել է ժամանակի նշանավոր երաժիշտ Անդրե Ռեզոնին։
Աշխատել է որպես երգեհոնահար Փարիզի Սեն Ժակ և Սեն Սուլփիս եկեղեցիներում, արքայական կապելլայում։
Երաժշտական գործիքներ
խմբագրել- ջութակ
- կլավեսին
Ստեղծագործություններ
խմբագրելՆրա առաջին ստեղծագործություններից է Motet du Saint Sacrement սոլ մաժոր, և բեմադրվել է Ֆիլադելֆիայում[5]։
Լուի Նիկոլյա Կլերամբոն հեղինակել է մի շարք արքունական ներկայացումների երաժշտություններ.
- «Արև հաղթանակող» / Le soleil vainqueur/1721
- «Դոբրոդետել հաղթանակը» / Le triomphe de le vertu/1723
- «Իդիլլիան Սեն Սիրում» / Idillla à Saint-Cyr
Կլերամբոն գրել է նաև հոգևոր երգեր երգչախմբի համար, հիմներ, մոտետներ, կանտատներ (շուրջ 30, ամենահայտնին՝ «Օրփեոս»), արիաներ, պիեսների համար երաժշտություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Micheline Cumant, Musicien et professeur de musique au XVIIIe siècle : la pédagogie musicale en France au XVIIIe siècle et son application dans les ouvrages théoriques pour instrument à archet, Paris : Books on demand, DL 2013, 978-2-32203-463-5, p. 29
- ↑ Annals of Music in Philadelphia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Նիկոլյա Կլերամբո» հոդվածին։ |