Լուի Էրսան

ֆրանսիացի նկարիչ

Լուի Էրսան (ֆր.՝ Louis Hersent, մարտի 10, 1777(1777-03-10)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1] - հոկտեմբերի 2, 1860(1860-10-02)[4][3][5][…], Փարիզ[6]), ֆրանսիացի նկարիչ։

Լուի Էրսան
ֆր.՝ Louis Hersent
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1777(1777-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Մահացել էհոկտեմբերի 2, 1860(1860-10-02)[4][3][5][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[6]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7] և grave of Louis and Louise Hersent
Քաղաքացիություն Ֆրանսիա[8]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԵրկերFénélon returns a Stolen Cow to a Peasant?
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԱմուսինLouise Hersent?[9]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Louis Hersent Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուի Էրսանը Ժան Բատիստ Ռենոյի աշակերտն է եղել։ Սկզբում եղել է Ժակ Լուի Դավիդի և Ժիրոդեի հետևորդը և իր ստեղծագործությունների թեման ընտրել է հունական դիցաբանությունից։ Այնուհետև, որպես կայացած և ինքնուրույն նկարիչ, սկսել է պատկերել մասամբ պատմական, կենցաղային, մասամբ՝ հովվերգական և ռոմանտիկ սյուժեներ։ Վարպետացել է դիմանկարներ ստեղծելու գործում, որը նրան բերել է նշանակալից, բայց ոչ երկարաժամկետ ճանաչում։ 1822 թվականից սկսած եղել է Ֆրանսիական ինստիտուտի անդամ և 1824 թվականից երկար տարիներ եղել է Փարիզի գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր։ Նրա աշակերտներից են հայտնի նկարիչներ Լուի Ժադենը և Պոլ Ժոզեֆ Շենավարը։

Թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը[10]։

Ստեղծագործություններ խմբագրել

Էրսանի նկարներն աչքի են ընկնում կոմպոզիցիայի պարզությամբ և կենարարությամբ, իրականության ճշգրիտ արտահայտությամբ, գեղեցիկ պատկերներով, սակայն նրաց մեջ իշխում է կոլորիտային սառնությունը և զգալի է վրձնի չորությունը։

Նկարչի հաջողված աշխատանքներից են․

  • «Աքիլլեսը Բրիսեյդային հանձնում է Ագամեմնոնի պատգամաբերներին» (1804),
  • «Աթալան թունավորվում է Շակտասի ձեռքով» (1806),
  • «Ֆենելոնը հետ է բերում գյուղացուց խլված կովը» (1810),
  • «Դափնիսը հանում է Քլոեի ոտքի փուշը» (1817)
  • «Լուի XVI-ը քաղաքի չքավորներին գումար է տալիս 1788 թվականին Ֆրամսիայում բռնկված սովի ժամանակ» (1817, Վերսալի պատմության թանգարան).

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Эрсан, Луи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել