Լուի Զամպերինի

օլիմպիական վազորդ

Լուի Սիլվի Զամպերինի (հունվարի 26, 1917 թվական - հուլիսի 2, 2014 թվական), ամերիկացի օլիմպիական վազորդ, քրիստոնեական ավետարանական համայնքի անդամ, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Լուի Զամպերինի
Louis Zamperini at announcement of 2015 Tournament of Roses Grand Marshal.JPG
Լուի Զամպերինի (2014 թվական)
Անձնական տեղեկություն
Սեռ`արական[1]
Բնօրինակ անուն`Louis Zamperini
Ազգություն`ամերիկացի
Մասնագիտացում`վազորդ
Երկիր`Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 26, 1917(1917-01-26)[1][2]
Ծննդավայր`Olean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ`հուլիսի 6, 2014(2014-07-06)[1] (97 տարեկան) կամ հուլիսի 2, 2014(2014-07-02)[3] (97 տարեկան)
Մահվան վայր`Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]

Զամպերին սկսել է զբաղվել վազքով միջնակարգ դպրոցում: Մասնակցելով 5000 մետրանոց մրցավազքին և որակավորվելով ԱՄՆ-ի կողմից մասնակցել է Բեռլինում կայացած 1936 թվականին Օլիմպիական խաղերին: Բեռլինում Զամպերինին մրցավազքը ավարտել է ութերորդը: 1941-ին նա զորակոչվել է ԱՄՆ-ի բանակի օդային ուժերի լեյտենանտ: Զամպերինին Խաղաղ օվկիանոսում ծառայել է որպես ռմբակոծիչ: Որոնման և փրկարարական առաքելության ընթացքում մեխանիկական դժվարությունները ստիպեցին Զամպերինին ինքնաթիռը վթարի ենթարկել օվկիանոսում: Ծովում մնալուց 47 օր հետո նա վայրէջք կատարեց ճապոնացիների կողմից օկուպացված Մարշալի կղզիների վրա, որտեղ էլ ձերբակալվեց: Զամպերինին տեղափոխվեց Ճապոնիայում գտնվող բանտային ճամբար: Հետագայում նա դարձավ քրիստոնյա ավետարանական համայնքի անդամ: Զամպերինիին են նվիրված երկու կենսագրական ֆիլմեր:

Վաղ կյանքԽմբագրել

Լուի Զամպերինին ծնվել է 1917 թվականի հունվարի 26-ին Օլեմանում, Նյու Յորքում: Նրա ծնողներն էին՝ Էնտոնի Զամպերինին և Լուիզ Դոսսին, ովքեր Հյուսիսային Իտալիայի Վերոնա քաղաքից էին: Նա ունեցել է Փիթ անունով մի մեծ եղբայր և երկու երիտասարդ քույր՝ Վիրջինիան և Սիլվիան: Նա մեծացել է խիստ կաթոլիկ ընտանիքում: Նրա ընտանիքը տեղափոխվել է Տորրենս, Կալիֆոռնիա, 1919 թվականին, որտեղ Լուին սկսեց հաճախել Տորրենսի ավագ դպրոց: Զամպերինին և նրա ընտանիքը չէին կարողանում խոսել անգլերեն, երբ տեղափոխվեցին Կալիֆոռնիա: Այս հանգամանքի պատճառով Զամպերինին ծաղրանքի առարկա դարձավ ամերիկացի դասընկերների համար: Երիտասարդ տարիքում Զամպերինին հետապնդվել և ոստիկանության կողմից բռնվել է գարեջուր գողանալու համար: Զամպերինիի հայրը իրեն սովորեցնում էր, թե ինչպես պաշտպանի ինքն իրեն:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://www.tracesofwar.com/persons/68223
  3. Find a Grave — 1995.
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118636162 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.