Լուիս Գալվան

արգենտինացի ֆուտբոլիստ

Լուիս Ադոլֆո Գալվան (իսպ.՝ Luis Adolfo Galván, փետրվարի 24, 1948(1948-02-24)[1][2], Fernández, Santiago del Estero, Santiago del Estero Province, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, 1978 թվականի աշխարհի չեմպիոն։

Football pictogram.svg
Լուիս Գալվան
Luis galvan panini cropped.jpg
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1948(1948-02-24)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր Fernández, Santiago del Estero, Santiago del Estero Province, Արգենտինա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք Պաշտպան

ԿենսագրությունԽմբագրել

Լուիս Ադոլֆո Գալվանը ծնվել է ֆերմերի ընտանիքում։ Վաղ տարիքից նա ուներ երկու հետաքրքրություններ՝ ֆուտբոլ և ուսում։ Գալվանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1970 թվականին Կորդովայի «Տալերես» ակումբում։ Այս ակումբում անցել է Գալվանի կարիերայի մեծ մասը։ 1974 թվականին նա ամուսնացել է Մարիա Քրիստինա Բուստամանտեի հետ։

Հաշվի առնելով «Տալերես»-ի հնարավորությունները՝ Գալվանն այդպես էլ չկարողացավ դառնալ Արգենտինայի չեմպիոն, սակայն նրա անվան հետ կապված է թիմի պատմության լավագույն նվաճումներից մեկը։ 1977 թվականին «Տալերես»-ը երկրորդ տեղն Է զբաղեցրել Նասիոնալի առաջնությունում, իսկ 1976 և 1978 թվականներին թիմը մնացել է միայն պատվանդանից մեկ քայլ հեռավորության վրա։ Բացի այդ, 1980 թվականին Գալվանն օգնել է իր թիմին նվաճել Մետրոպոլիտանոյի մրցաշարի բրոնզե մեդալները։

1975 թվականին Գալվանը նորամուտը նշեց Արգենտինայի ազգային հավաքականում։ Երեք տարի անց նա արդեն Արգենտինայի համար հաղթական աշխարհի առաջնությունում հանդես է եկել հիմնական կազմում, այդ թվում՝ մասնակցել է Նիդերլանդների հավաքականի դեմ եզրափակիչ խաղին (3:1)։

Արգենտինայի համար անհաջող 1982 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գալվանն ավարտեց ելույթները «Ալբիսելեստ»-ում։

1982 թվականին Լուիսը հեռացավ «Տալերես»-ից՝ տեղափոխվելով «Լոմա Նեգրա» թիմ, որին Բարձրագույն լիգայում որակավորմանը նպաստեց 1983 թվականի Նասիոնալի մրացշարը։ Դրանից հետո՝ մրցաշրջանի ընթացքում, հանդես է եկել «Տալերես»ի գլխավոր հակառակորդների կազմում՝ Կորդովայի «Բելգրանո» ակումբում։ 1986 թվականին Գալվանը հանդես է եկել Բոլիվիայի ամենատիտղոսակիր ակումբում՝ «Բոլիվար»-ում։ Այդ ժամանակ Բոլիվարը երկրի չեմպիոն էր, սակայն 1986 թվականին թիմին չի հաջողվել պահպանել իր տիտղոսը։ Գալվանը վերադարձել է հարազատ «Տալերես», որտեղ վերջին մրցաշրջանն անցկացրել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

1988 թվականին Գալվանը հանդես է եկել հայրենի քաղաքի սիրողական թիմում՝ «Ատլետիկո Ֆերնանդես», իսկ 1989 թվականին՝ մեկ այլ սիրողական ակումբում՝ «Տալերես» (Խեսուս-Մարիա), որից հետո վերջնականապես ֆուտբոլում ավարտել է ելույթները 41 տարեկան հասակում։

Լուիս Գալվանը ճանաչվել է «Տալերես»-ի պատմության մեծագույն պաշտպան[3]։

ՁեռքբերումներԽմբագրել

  • Արգենտինայի փոխչեմպիոն (1) 1977 (Նասիոնալ)
  • Արգենտինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) 1980 (Մետրոպոլիտանո)
  • Աշխարհի չեմպիոն (1) 1978

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. Hugo García (22 сентября 2010)։ «De Talleres, santiagueños y ganadores» (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2010-11-29։ «el mejor defensor de la historia albiazul, luego campeón del mundo en 1978» 

Արտաքին հղումներԽմբագրել