Լուիս Գրենվիլ Աբել (անգլ.՝ Louis Grenville Abell. հուլիսի 21, 1884(1884-07-21)[2], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 25, 1962(1962-10-25)[2], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի թիավարող մարզիկ, ով մասնակցել է 1900 թվականի և 1904 թվականի ամառային օլիմպիական խաղերին։

Լուիս Աբել
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2]
Մասնագիտացում՝coxswain
Երկիր՝ ԱՄՆ[1]
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 21, 1884(1884-07-21)[2]
Ծննդավայր՝Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1962(1962-10-25)[2] (78 տարեկան)
Մահվան վայր՝Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ

1900 թվականին նա եղել է ամերիկյան Vesper Boat Club-ի ութնյակների թիմի ղեկորդը, որի վարած մակույկի անձնակազմը նախ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի առաջնությունում, ապա ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց ութնյակների մրցումներում, որոնք անց են կացվել Փարիզում՝ Սեն գետում։ Երկրորդ տեղը գրավել է բելգիական Royal Club Nautique de Gand ակումբի թիմը, երրորդը՝ հոլանդական «Միներվա Ամստերդամ» թիմը։ Չորս տարի անց Լուիս Աբելը, դարձյալ նույն մրցաձևում և նույն դերում, նվաճել է իր օլիմպիական երկրորդ ոսկե մեդալը։ Ընդ որում՝ օլիմպիական մրցումներն այս անգամ ամց են կացվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Սենթ Լուիս քաղաքւմ։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Լուիս Աբելը շուրջ 40 տարի պաշտոնավարել է Նյու Ջերսի նահանգի իր հայրենի Էլիզաբեթ քաղաքի առողջապահական խորհրդում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Louis Abell
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lou Abell
  3. «Lou Abell». Olympedia. OLYMadMen. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել