Լուիզա Պեսյակ (Պեսյակովա, սլովեն.՝ Luiza Pesjak, հունիսի 12, 1828(1828-06-12)[1], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[1] - մարտի 1, 1898(1898-03-01), Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա), սլովեն գրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի։

Լուիզա Պեսյակ
Ծննդյան անունսլովեն.՝ Luiza Crobath
Ծնվել էհունիսի 12, 1828(1828-06-12)[1]
ԾննդավայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 1, 1898(1898-03-01) (69 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և դրամատուրգ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
 Luiza Pesjak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1828 թվականի հունիսի 12-ին Լյուբլյանայում` փաստաբան Բլաժ Կրոբատի ընտանիքում, եղել է ավագ զավակը[2]։

Սովորել է մասնավոր Fröhlichov հաստատությունում, որտեղ ի հավելում աղջիկների համար սովորական կրթությանը գիտելիքներ է ստացել ռոմանական լեզուների և գրականության մասին։ 1844 թվականին սկսել է բանաստեղծություններ գրել սլովեներեն և գերմաներեն[3]։ Լուիզայի և նրա ժամանակակիցների վրա մեծ ազդեցություն է թողել Ֆրան Լևստիկը՝ սլովենացի գրող, դրամատուրգ և քննադատ։

Հոր մահից հետո՝ 1848 թվականին, Լուիզան ամուսնացել է հարուստ վաճառական և ձեռնարկատեր Սիմոն Պեսյակի (սլովեն.՝ Simon Pesjak) հետ, ունեցել են հինգ դուստր։ Ընտանիքում նրանք խոսել են գերմաներեն և ֆրանսերեն։

Գրական գործունեությամբ զբաղվել է ավելի վաղը՝ 1840 թվականից, գրել է կրկին գերմաներեն։ Նրա «Poetische Versuche» աշխատանքը թվագրվում է 1843-1844 թվականներին։ Լավ է տիրապետել անգլերենին։ 1860 թվականից հետո Լուիզա Պեսյակը դարձել է սլովենական ազգային շարժման անդամ և սկսել է գրել հայրենասիրական ստեղծագործություններ։ Դրանցից առաջինը՝ Kar ljubim անվամբ, գրվել է 1864 թվականին և հրատարակվել «Bleiweisovih novicah»-ում։ Գրել է գրքերի երեխաների համար։ Այդ տարիների նրա ստեղծագործություններից կարելի է առանձնացնել Očetova ljubezen (Novice, 1864), Dragotin (Slovenski glasnik, 1864), Beatin dnevnik (գիրք, 1887), Rahela (Letopis Matice slovenske, 1870)։ Հրատարակվել է այլ հանդեսներում ևս։ Լուիզա Պեսյակը կյանքի ավելի ուշ շրջանում տարվել է ռոմանտիկ և սիրային վեպերով։

Մահացել է 1898 թվականի մարտի 1-ին, Լյուբլյանայում։ Գրողի հետմահու դիմանկարն ստեղծել է սլովենացի նկարիչ Միխայիլ Ստրոյը, որը հետագայում հրապարակվել է Հարավսլավիայի փոտային նամականիշի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Pesjak, Luise (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 22. — S. 49.
  2. Pesjakova, Luiza (սլովեն.)
  3. Malo po nemško malo po slovensko - Luiza Pesjakova (սլովեն.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Պեսյակ» հոդվածին։