ԼուԱԶ (ուկրաիներեն՝ ЛуАЗ, Луцький автомобільний завод, Lutskyi Avtomobilnyi Zavod ; Լուցկի ավտոմոբիլային գործարան), ուկրաինական ավտոարտադրող Լուցկ քաղաքում կառուցված Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ժամանակաշրջանում՝ 1955 թվականին։ 2009 թվականից այն հայտնի է դարձել որպես Bogdan Motors Ավտոմոբիլային հավաքման գործարան թիվ 1։

ԼուԱԶ
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող և ձեռնարկություն
Հիմնադրված է1955
ՎայրԼուցկ, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Մայր ընկերությունBogdan Group?
ՆախկինLuAZ?
ՍեփականատերBogdan Group?
Կայքbusplant.bogdan.ua(ուկր.)
 LuAZ Վիքիպահեստում

2022 թվականին ապրանքանիշը վերածնվեց որպես Luaz Motors՝ արտադրելով թեթև և կոմպակտ էլեկտրական պիկապներ, որոնք թողարկվեցին 2023 թվականին։ Նոր ընկերությունը բնօրինակ գործարանի հետ կապ չունի։

Պատմություն

խմբագրել

Խորհրդային Միության շրջան

խմբագրել

Գործարանի շինարարությունը սկսվել է 1951 թվականին։ Այն բացվել է 1955 թվականին որպես LARZ (Lutskyi Avtoremontnyi Zavod, Լուցկի ավտոմոբիլային վերանորոգման գործարան)։ Այս համեմատաբար փոքր գործարանի վաղ արտադրանքը ԳԱԶ բեռնատարների վերանորոգման համար նախատեսված մասերն էին։

1959 թվականի սեպտեմբերի 3-ին գործարանը վերանվանվեց ԼուՄԶ-ի (Lutskyi Mashynobudivnyi Zavod, Լուցկի մեքենաշինական գործարան)[1]։ Վերակառուցումից հետո գործարանը սկսում է արտադրել շարժական վերանորոգման փաթեթներ և սառնարանային բեռնատարների թափքերը «Մոսկվիչ», «ԶԻԼ» և «ՈՒԱԶ» շրջանակների վրա[2]։

Առաջին քաղաքացիական արտադրանքները հայտնի էին իրենց վատ որակով, սակայն «որոշ ժամանակ ԼուԱԶ-ը միակ մեքենան էր, որը կարող էին գնել խորհրդային ավտոմոբիլիստները»[2]։

1965 թվականին ԼուՄԶ-ը սկսում է ZAZ-969-ը հավաքել, որն ի սկզբանե արտադրվում էր Զապորոժժիայի ավտոմոբիլաշինական գործարանում։ Առաջին մեքենան օրիգինալ դիզայնով, որն արտադրվել է Լուցկում, եղել է LuAZ-967 ամֆիբիա մեքենան, որը նախատեսված էր Կարմիր բանակի համար[2]։ Այն առաջացել է Կորեական պատերազմից հետո, երբ Խորհրդային Միությունը տեսավ ամերիկյան Willys MB-ի հետ համեմատվող փոքր արտաճանապարհային մեքենաների կարիքը՝ այն ժամանակ գործող չափազանց մեծ և ծանր ԳԱԶ-69-երին համեմատ[2]։ Մշակված ՆԱՄԻ-ում (Ազգային ավտոմոբիլային ինստիտուտ), նախատիպը, որը հայտնի է որպես ՆԱՄԻ 049, ավարտվել է 1958 թվականին[2]։ Դեկտեմբերի 11-ին գործարանը վերանվանվել է ԼուԱԶ-ի (Lutskyi Avtomobilnyi Zavod, Լուցկի ավտոմոբիլային գործարանի

1975 թվականին ԼուԱԶ-ը միացավ նորաստեղծ ԱվտոԶԱԶ խմբին։ 1979 թվականին սկսվում է նոր սերնդի ԶԱԶ-969-ի հավաքումը։ Այն ստացել է ԼուԱԶ-969M անվանումը և լայնորեն հայտնի է որպես «Volynianka» (Վոլինուհի)։ Մեքենան լավ արձագանքներ է ստացել միջազգային ավտոշոուներում։ 1982 թվականին ԼուԱԶ-ը հավաքեց իրենց 100 000-րդ մեքենան, իսկ հաջորդ տարի սկսվում է արտահանման համար նախատեսված ատադրման պրոցեսը։

1989 թվականին գործարանը հավաքեց ԼուԱԶ-1301 կոմպակտ ամենագնացի նախատիպը։ 1990 թվականին գործարանը հասել է իր արտադրության ռեկորդին՝ մեկ տարվա ընթացքում հավաքելով 16 500 մեքենա։

Անկախ Ուկրաինա

խմբագրել

1993 թվականի մայիսի 31-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը թույլ տվեց սեփականաշնորհել ԼուԱԶ-ը, և փաստաթուղթը հաստատվեց 1996 թվականի հունիսին։ 1998 թվականի հուլիսի 27-ին գործարանը հանվել է ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների ցանկից և վաճառքի է հանվել ԼուԱԶ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ 1999 թվականին ընկերության բաժնետոմսերի 81%-ը ձեռք է բերվել Օլեքսիիյ և Պետրո Պորոշենկոյի «Ուկրպրոմինվեստ» ընկերությունների խմբի կողմից։

Ձեռք բերելուց հետո գործարանը սկսվել է ռուսական «ՈՒԱԶ» և «ՎԱԶ» մեքենաների արտադրության անկումը։ 2002 թվականին ԼուԱԶ-ը դադարեցրեց իր հին մոդելների արտադրությունը՝ դրանք փոխարինելով ԼուԱԶ-1301-ով, որի մշակումը սկսվել է դեռևս 1980-ականների վերջին։ Նոր կոմպակտ ամենագնացի կոնցեպտը մեկնարկել է Կիևում՝ՍԻԱ-2002 ավտոսրահում։

2005 թվականին «Ուկրպրոմինվեստ»-ը ստեղծեց «Բոգդան» կորպորացիան։ ԼուԱԶ-ը Չերկասի ավտոբուսների գործարանի հետ միասին, որը պատկանում էր խմբին 1990-ականների վերջից, միանում է այդ կորպորացիային։ Ընկերությունը սկսել է Hyundai և Kia մեքենաների հավաքումը CKD փաթեթներից։ 2006 թվականին Ուկրաինան ընդունեց Եվրո-2 ավտոմեքենային կանոնակարգը՝ ավարտի չհասցնելով ԼուԱԶ-1301 նախագիծը։

2006 թվականին գործարանում բացվեց նոր հավաքման գիծ՝ հասարակական տրանսպորտի մեքենաներ արտադրելու նպատակով։ ԼուԱԶ-ը դադարում է լինել առանձին բրենդ և դառնում է Bogdan Motors-ի մի մաս։ 2008 թվականին սկսվում է գործարանի վերակառուցումը, իսկ հաջորդ տարի այն վերանվանվում է Avtoskladalnyi Zavod #1 (Ավտոմեքենաների հավաքման գործարան թիվ 1)՝ արտադրությունը ընդլայնելու ծրագրերով, սակայն վերակառուցումը շուտով դադարեցվել է 2008 - 2009 թվականների Ուկրաինական ֆինանսական ճգնաժամի հետևանքով։

2014 թվականին նախկին ԼուԱԶ մեքենաների արտադրողական սարքավորումները ապամոնտաժվեցին, և ընկերությունը փոխարենը կենտրոնացավ ավտոբուսների և տրոլեյբուսների հավաքման պրոցեսի վրա։

2020 թվականի հուլիսի 7-ին Bogdan Motors-ը սնանկացավ Ուկրեկսիմբանկին վարկը վճարելու անկարողության պատճառով։ Լուցկի գործարանը դադարեցրեց իր աշխատանքը և կրկին անգամ հանվեց վաճառքի։

Միջադեպեր

խմբագրել

1984 թվականից մինչև 2002 թվականը 67 մարդ զոհվել է անսարք արտանետման համակարգերի պատճառով։ Հաղորդվում է, որ թունավոր ածխածնի մոնօքսիդը օդափոխության անցքերի միջոցով ներխուժել է խցիկ և շնչահեղձություն պատճառով բազմաթիվ աշխատողներ զոհվել են։

ԼուԱԶ մեքենաները հայտնի են եղել վթարային ստուգումների վատ արդյունքներով։ Հետևաբար, դժբախտ պատահարների հետևանքով բազմաթիվ ուղևորներ դուրս են նետվել այդ մեքենաներից վթարների ժամանակ։ Ամրագոտիները չէին դարձե մինչև 2006 թվականի մոդելային տարին։

Էլեկտրականացված մեքենաներ

խմբագրել

2022 թվականին ԼուԱԶ-ի սեփականատեր Վադիմ Իգնատովը ծրագրում էր վերակենդանացնել ապրանքանիշը նոր լոգոտիպով և անցնելով էլեկտրոնային ավտոմեքենաների արտադրության բնագավառ՝ հիմնականում կենտրոնանալով էկոնոմ դասի ավտոմեքենաների վրա և կոմպակտ դիզայնի վրա։ Պլանավորումից հետո ընկերությունը որոշեց մշակել լիցենզավորված կոմպակտ պիկապ մեքենաներ՝ հիմնված EEC L7e-ի վրա, որը Չինաստանում վաճառվում է երկու տարբերակով՝ City և Farmer 4-դռնանի պիկապ և 2-դռնանի պիկապ։

Նշվում է, որ այս մեքենաները սնվում են 5-կՎտ շարժիչով՝ 50 կմ/ժամ առավելագույն արագությամբ և արժեքը մոտ 5000 ԱՄՆ դոլար։ Մեքենայի թափքը և շարժիչները ներկրվելու են Չինաստանից։ Այս մոդելների թողարկումը սկսվելու է 2023 թվականի մայիսի 30-ին։

Ավտոմեքենաներ

խմբագրել
  • ԼուԱԶ 967 քառանիվ երկկենցաղ (1961-1989)
  • ԼուԱԶ 969V «Volyn» (1967–72)
  • ԼուԱԶ 969 «Volyn» (1971-1975)
    • ԼուԱԶ 969A «Volyn» (1975-1979)
    • ԼուԱԶ 969M «Volyn» Զապորոժեց 40-ով hp շարժիչ (1979-1996)
  • ԼուԱԶ 970 6x4 երկկենցաղի նախատիպ (1980-ականների կեսեր)
  • ԼուԱԶ 1301 մի քանի նախատիպերի կառուցում (1984, 1990, 2002)
    • ԼուԱԶ 13019 1301 նախատիպի վեցանիվ պիկ-ապ տարբերակ (1990 թ.)
  • ԼուԱԶ 1302 «Volyn» 969M-ի արդիականացված տարբերակը Tavria 53-ով hp շարժիչ (1992-2002)
    • ԼուԱԶ 13021 «Volyn» 1302-ի պիկ-ապ տարբերակ (1991-1998)
  • ԼուԱԶ 1901 «Geolog» 6x6 երկկենցաղի նախատիպ (1999)
  • ԼուԱԶ 2403 օդանավակայանի տրակտոր (1979-1992)
  • ԼուԱԶ Proto-ի նախատիպը (1988)
  • ԼուԱԶ Farmer (2023)
  • ԼուԱԶ City (2023)

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Thompson, Andy. Cars of the Soviet Union (Haynes Publishing, Somerset, UK, 2008), p.93.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Thompson, p.93.

Արտաքին հղումներ

խմբագրել