Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոր (այլ կիրառումներ)
Սովորական լոր
Սովորական լոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ընտանիք Փասիանանմաններ
Ենթաընտանիք Լորանմաններ
Տեսակ Սովորական լոր
Լատիներեն անվանում
Coturnix coturnix
Հատուկ պահպանություն
Ենթատեսակներ
  • C. c. africana
  • C. c. confisa
  • C. c. conturbans
  • C. c. coturnix
  • C. c. erlangeri
  • C. c. inopinata
  • C. c. parisii
  • C. c. ragonierii

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Սովորական լորը տարածված է Ատլանտյան օվկիանոսի կղզիներից մինչև Բայկալ ընկած տարածքներում, Աֆրիկայում, Բելուջիստանում, Հնդկաստանում։ Հայաստանում լայն տարածված, հավազգի ամենափոքր թռչունն է։

Արտաքին տեսքըԽմբագրել

 
Սովորական լորը մարգագետնում

Փետրավորումը գորշաշիկավուն է, գորշ ու բաց երկայնակի պտերներով, կուրծքը և որովայնը շիկավուն են, արուների կոկորդը գորշագույն է, աշնանը սպիտակ։ Էգերի կոկորդը սպիտակ է, կրծքի վրա ունեն մուգ բծեր։ Քաշը մինչև 130 գրամ։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Լայն տարածված է լեռնային տափաստանների հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների ցանքատարածություններում, ալպիական մարգագետիններում և փարթամ խոտաբույսերի դաշտերում։ Վերջին տասնամյակում տեսակի թվաքանակը նկատելիորեն նվազել է։

Բնադրումը և սեռական պահվածքըԽմբագրել

 
Սովորական լորի ձու

Բույնը դնում է գետնին, պատրաստում է չոր խոտաբույսերից։ Բնադրվում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Դնում է 7-20 շիկաձիթապտղագույն, խոշոր, գորշ պտերով ձվեր։ Օրվա մեծ մասը անց է կացնում գետնին, թփերին, ծառերի ճյուղերին չի նստում։ Թռիչքը ուղղաձիգ է՝ թևերի արագ թափահարումներով։ Արուն երգում է սուր սուլող ձայնով՝ ընդհատումներով։ Սնվում է տարբեր բույսերի սերմերով, հացահատիկային կուլտուրաներով և միջատներով։

ԳրականությունԽմբագրել

  • Перепел // Отоми — Пластырь. — М. ։ Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия ։ [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; т. 19)

Արտաքին հղումներԽմբագրել