Էդմոնտոն Օյլերս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Էդմոնտոն Օյլերս» (անգլերեն՝ Edmonton Oilers), կանադական պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է Կանադայի Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում։
Էդմոնտոն Օյլերս Edmonton Oilers | |
---|---|
![]() | |
Կոնֆերենցիա | Արևելյան |
Դիվիզիոն | Հարավարևելյան |
Հիմնադրում | 1972 |
Պատմություն | Ալբերտա Օյլերս 1972–73 (WHA) Էդմոնտոն Օյլերս 1973–79 (WHA) 1979–այժմ (NHL) |
Տան արենա | Ռեքսալ փլեյս |
Քաղաք | ![]() |
Գույներ | Կապույտ, նարնջագույն, սպիտակ
|
Սեփականատեր(ներ) | Rexall Sports Corporation |
Գլխ. մենեջեր | ![]() |
Գլխ. մարզիչ | ![]() |
Ավագ | ![]() |
Սթենլիի գավաթներ | 5 (1983–84, 1984–85, 1986–87, 1987–88, 1989–90) |
Կոնֆերենցիայի տիտղոսներ | 7 (1982–83, 1983–84, 1984–85, 1986–87, 1987–88, 1989–90, 2005–06) |
Նախագահական ավար(ներ) | 2 (1985–86, 1986–87) |
Դիվիզիոնի տիտղոսներ | 9 (1978–79 (WHA), 1982–83, 1983–84, 1984–85, 1986–87, 1987–88, 1989–90, 1990–91, 1991–92) |
Պաշտոնական կայք | http://www.oilers.nhl.com |
Ակումբն հիմնադրվել է 1971 թվականի նոյեմբերի 1-ին։ Մեկնարկային մրցաշրջանում թիմն սկսել է հանդես գալ 1972 թվականից՝ որպես Հոկեյի համաշխարհային ասոցիացիայի (WHA) հիմնական 12 ակումբներից բաղկացած լիգայի անդամ։ Սկզբնապես WHA-ում նախատեսված էր, որ Ալբերտա նահանգը պետք է ներկայնեն «Օյլերսը» և «Կալգարի Բրոնկոսը», սակայն երբ մինչև մրցաշրջանի մեկնարկը «Բրոնկոսը» տեղափոխվում է ԱՄՆ Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաք, թիմը որոշում է կոչվել «Ալբերտա Օյլերս»։ Մեկ տարի անց թիմը մեկընդմիշտ վերականգնում է «Էդմոնտոն Օյլերս» անվանումը։ 1979 թվականին «Օյլերսը» սկսում է հանդես գալ Հոկեյի ազգային լիգայում՝ վերջինիս և Հոկեյի համաշխարհային ասոցիացիայի միավորումից հետ։
Հոկեյի ազգային լիգայում հանդես գալուց ի վեր թիմը 5 անգամ նվաճել է Սթենլիի գավաթը՝ 1984, 1985, 1986, 1987 և 1990 թվականներին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-11-11 Wayback Machine