«Մոնրեալ Կանադիենս» (անգլերեն՝ The Montreal Canadiens, ֆրանսերեն՝ Les Canadiens de Montréal), պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ՝ հիմնված Կանադայի Քվեբեկ նահանգի վարչական կենտրոն՝ Մոնրեալում։ Ակումբն հանդես է գալիս Հոկեյի Ազգային Լիգայի (ՀԱԼ) արևելյան կոնֆերենցիայի հյուսիսարևելյան դիվիզիայում։ Ակումբը պաշտոնապես ճանաչվում է իբրև le Club de hockey Canadien («լե Կլաբ դե հոկեյ Կանադիեն»)[1]։

Մոնրեալ Կանադիենս
Montreal Canadiens
Մոնրեալ Կանադիենսի պատկերանիշը
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Հարավարևելյան
Հիմնադրում 1909 թ. դեկտեմբերի 4
Պատմություն Մոնրեալ Կանադիենս
1909–1917 (NHA)
1917–present (NHL)
Տան արենա Բել Սենթր
Քաղաք Մոնրեալ
Գույներ կարմիր, սպիտակ, կապույտ
              
Սեփականատեր(ներ) Կանադա Մոլսոնի ընտանիքը
Գլխ. մենեջեր Կանադա Մարկ Բերգևին
Գլխ. մարզիչ Կանադա Միշել Թեռյեն
Ավագ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Ջիոնթա
Սթենլիի գավաթներ 24
Կոնֆերենցիայի տիտղոսներ 8
Նախագահական ավար(ներ) 0
Դիվիզիոնի տիտղոսներ 22
Պաշտոնական կայք http://www.canadiens.com

Ակումբն հայտնի է նաև այլ ֆրանսերեն անվանումներով, ինչպիսիք են՝ Les Canadiens «Լե Կանադիենս», Le Bleu-Blanc-et-Rouge («Լե Բլե-Բլան-է-Ռուժ»), La Sainte-Flanelle («Լա Սենտ-Ֆլանել»)[2], Le Tricolore («Լե Տրիկոլոր»), Les Glorieux («Լե Գլորիո»), Les Habitants («Լե Հաբիտանտ») և Le Grand Club («Լե Գրանդ Կլաբ»)։ Անգլերենում, խմբի գլխավոր մականունը Habs («Հաբս») է, ինչ որ կրճատում է "Les Habitants"-ի («Լե Հաբիտանտ»).

Հիմնված 1909 թվականին, «Մոնրեալ Կանադիենսը» ամենահին պրոֆեսիոնալ հոկեյի խումբն է և միակ ակումբը լիգայում, որ ավելի հին է քան հենց լիգան։ «Կանադիենսը» նաև ամենահին հյուսիսամերիկյան սպորտային ակումբներից մեկն է։ Համարվում է «Սկզբնական Վեց» կոչվող խմբերից, ինչը նկարագրություն է, որն օգտագործվում է ՀԱԼ-ի այն ակումբների համար, որոնք լիգայի մաս են կազմել 1942 թվականից մինչև 1967-ի ընդարձակումը։ «Քեբեկ Նորդիքի» անկումից հետո (1995), «Կանադիենսը» միակ ՀԱԼ-ի խումբն է Քեբեկում։ Վերջին անգամ ակումբը հաղթել է Սթենլիի գավաթը 1993 թվականին։ Ընդհանուր առմամբ՝ ակումբը հաղթել է Սթենլիի գավաթը 24 անգամ (առաջին գավաթը 1916 թվականի ներառյալ, ՀԱԼ-ի հիմնումից առաջ)՝ ամենաշատը լիգայում։ 2010 թվականից հաշված, ակումբը շահել է բոլոր Սթենլիի գավաթի առաջնությունների 25%-ը, որի շնորհիվ համարվում է Հյուսիսային Ամերիկայի չորս գլխավոր սպորտային լիգաների (NHL, NFL, NBA և MLB) ամենահաջող պրոֆեսիոնալ սպորտային ակումբներից մեկը։ Ցուցակը գլխավորում են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելտիքսը» (28%) և Բեյսբոլի բարձրագույն լիգայի «Նյու Յորք Յանկիսը» (25%)։

1996 թվականից ի վեր, «Կանադիենսը» տան խաղերն անցկացնում է «Բելլ կենտրոնում», որը մինչև 2003 թվականը կոչվել է «Մոլսոն կենտրոն»[3]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Club de hockey Canadien, Inc. (2008). «Montreal Canadians: Privacy Policy». canadiens.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. Hamilton, Graeme (2008 թ․ հոկտեմբերի 22). «Are the Canadiens a religion?». National Post. The National Post Company. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. «Molson Centre renamed Bell Centre». CBC Sports. 2002. Վերցված է 2007 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել