Լոպե դե Վեգա (թատրոն)
Լոպե դե Վեգա (իսպ.՝ El teatro Lope de Vega), թատրոն Մադրիդում, գտնվում է Գրան Վիա փողոցում։ Կառուցվել է 1945-1949 թվականներին, ըստ ճարտարապետներ Խոակին և Խուլիան Օտամենդիների նախագծի։ Անվանակոչվել է ի պատիվ իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Լոպե դե Վեգայի։
Լոպե դե Վեգա | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Իսպանիա |
Գտնվելու վայրը | Մադրիդ |
Հիմնադրման ամսաթիվ | 1947 |
Teatro Lope de Vega, Madrid Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնի շենքը գտնվում է Հիսուսի միաբանության հետևորդների տան նախկին շենքում։ 1931 թվականին այն հրդեհվել է։ 13 տարի անց այն ձեռք է բերվել «Մայրաքաղաքային բնակարան» կազմակերպության կողմից, որն էլ սկսել է զբաղվել դատարկված տարածքի վերականգնմամբ։ Այստեղ կազմակերպությունը կառուցել է ստորգետնյա առևտրի կենտրոն, «Լոպե դե Վեգա» հյուրանոցը և նույն անվամբ թատրոն[1]։ Թատրոնը բացվել է 1949 թվականի ապրիլի 16-ին[2]` հատուկ մյուզիքլների ցուցադրման համար, սակայն 1954 թվականին վերաձևափոխվել է` դառնալով կինոթատրոն։ 1997 թվականին «Լոպե դե Վեգա»-ն նորից դառնում է թատրոն, որտեղ մյուզիքլներ են ցուցադրվում։ Շուտով այն ձեռք է բերում «Իսպանական Բրոդվեյ» անվանումը։ 2011 թվականին թատրոնը վերանորոգվում է` իր բեմում իսպանական ամենահայտնի «Առյուծ արքա» մյուզիքլը ցուցադրելու համար[2]։
Ներկայացումներ
խմբագրել- 1999. «Գեղեցկուհին և հրեշը» (մյուզիքլ)
- 2002. «Օպերայի ուրվականը» (մյուզիքլ)»
«Stage Entertainment España»
խմբագրել- 2004. «Mamma Mia!»
- 2007. «Հիսուս Քրիստոս սուպերաստղը»
- 2008. «Հիանալի մյուզիքլ»
- 2009. «Սպամատոլ»
- 2010. «Մերժվածները»
- 2011. «Առյուծ արքա»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Del Corral, José La Gran Vía: historia de una calle. — Madrid: Sílex Ediciones, 2002. — С. 172-173. — ISBN 8477371148
- ↑ 2,0 2,1 «Teatro Lope de Vega». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թատրոնի պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-15 Wayback Machine (իսպ.)