Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրան Վիա փողոց (այլ կիրառումներ)

Գրան Վիա (իսպ.՝ Gran Via — «Մեծ ճանապարհ») — Մադրիդի փողոցներից, ոչ պաշտոնապես համարվում է Իսպանիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցը։

Գրան Վիա(Մադրիդ)
Գրան Վիան Մադրիդում

Փողոցի պատմությունը խմբագրել

Փողոցը կառուցվել է 1910 թվականի ապրիլի 5-ին Ալֆոնսո 8-րդի կողմից, որը հանդիսավոր արարողությամբ, լյութերական եկեղեցու օգնությամբ փորել է առաջին քարը Սան Խոսե եկեղեցու քահանայի տանից։ Դրանով սկիզբ է դրվել ավելի քան 300 շինության քանդմանը, որը անհրաժեշտ էր փողոցի կառուցման համար։ 2010 թվականի ապրիլի 5-ին Ալֆոնսո 8-րդի թոռը, այժմյան Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը մասնկացություն ունեցավ հատուկ արարողությանը Գրան Վիայում նվիրված փողոցի հարյուրամյակին։ Այդ օրվա նախօրեին ստեղծվել է Գրան Վիայի բրոնզե մակետը, նվիրված նրա 100-ամյակին։

Փողոցի առանձնահատկությունները խմբագրել

Փողոցը ունի բազմաթիվ հետաքրքիր առանձնահատկություններ կապված ճարտարապետության և Իսպանիայի բուռն պատմության հետ։

  • Գրան Վիայում է գտնվում «Տելեֆոնիկա» ընկերության կառույցը, այն 20-րդ դարի սկզբին համարվում էր առաջին երկնաքերը Եվրոպայում։ Շինությունը կառուցվել է ամերիկացի ճարտարապետի նախաձեռնությամբ։
  • Գրան Վիան փողոցի ոչ պաշտոնական անվանումն է, գոյություն ունի ևս մեկ փուլ, բայց պաշտոնապես կապվել է փողոցի հետ հետ 1981 թվականին։
  • Այժմյան Գրան Վիան բաժանված է եղել երեք մասերի որոնցից յուրաքանչյուրը կրում էր հին Իսպանիայի պոլիտիկներից մեկի անունը։ Հետագայում 1930-ական թվականների վերջին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Գրան Վիան նույնից անվանում էին Avenida de Rusia(«Ռուսաստանի փողոց»), իսկ դրանից հետո Avenida de la Union Sovietica, Ֆրանկոի կառավարման ժամանակ փողոցը անվանվել է «Խոսե Անտոնիոյի փողոց» ի պատիվ ֆալանգայի հիմնադիր Խոսե Անտոնիոյի։

Արտաքին հղումներ խմբագրել