Լոդևի շրջան (ֆր․՝ Arrondissement de Lodève), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Օքսիտանիա երկրամասի Էրո դեպարտամենտի ծայր հյուսիսային մասում։ Հյուսիսում սահմանակից է Գար դեպարտամենտին, արևելքում՝ Մոնպելիեի շրջանին, հարավում՝ Բեզիեի շրջանին, արևմուտքում՝ Ավերոնի դեպարտամենտին։ Ունի 122 համայնք։ Զբաղեցնում է 2005 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 138․746[2]։ Խոշոր բնակավայրերն են Սեն Ժելի դյու Ֆեսկը (Saint-Gély-du-Fesc, 10,197 բնակիչ), Կլերմոն լ՛Էրոն (Clermont-l'Hérault, 9․029 բնակիչ) և Լոդևը (Lodève, 7․477 բնակիչ), որը նաև շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է[3]։

Լոդև
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԷրո
ՎարչկենտրոնLodève?
Բնակչություն146 845 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1819 կմ²

Պատմություն

խմբագրել

Շրջանը կազմավորվել է 1800 թվականին, 1926 թվականին լուծարվել է, 1942 թվականին վերականգնվել[4]։ 2009 թվականին Մոնպելիեի շրջանից նրան են փոխանցվել Անիան,Գանժ և Սեն Մարտեն դը Լոնդր կանտոնները[5]։ 2017 թվականի հունվարին, Էրո դեպարտամենտի շրջանների վերակազմավորման արդյունքում, Լոդևի շրջանին Մոնպելիեի շրջանից տրվել է 26, Բեզիեի շրջանից՝ 5 համայնք, իսկ Լոդևի շրջանից էլ 7 համայնք տրվել է Բեզիեի շրջանին[6]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Լոդևի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[7]

  1. Անիան
  2. Լը Կելար
  3. Կլերմոն լ՛Էրո
  4. Գանժ
  5. Ժինյաք
  6. Լոդև
  7. Լյունա
  8. Սեն Մարտեն դը Լոնդր

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Populations légales 2019: 34 Hérault, INSEE
  4. Historique de l'Hérault
  5. «Arrêté préfectoral, 28 July 2009» (PDF). էջեր 41–43. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Arrêté préfectoral, 29 December 2016» (PDF). էջեր 62–70. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Populations légales 2012: 34 Hérault, INSEE

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոդև (շրջան)» հոդվածին։