Վիտալի Լոգվինենկո
Վիտալի Անդրևիչ Լոգվինենկո (ուկրաիներեն՝ Іван Ле, հունվարի 28, 1928, Նովոուկրաինկայի շրջան, Ուկրաինա - սեպտեմբերի 15, 1990, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, սցենարիստ։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1958)։ Գոլովկոյի անվան գրականության մրցանակի դափնեկիր (1982)։
Վիտալի Լոգվինենկո ուկրաիներեն՝ Віталій Андрійович Логвиненко | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1928 |
Ծննդավայր | Նովոուկրաինկայի շրջան, Ուկրաինա |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 1990 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎիտալի Լոգվինենկոն ծնվել է Կիրովոգրադի մարզի Դիչեսկուլովո գյուղում։ Հայրենական պատերազմի տարիներին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Բեռլինի գրոհին[1]։
1946-1947 թվականներին եղել է ռազմածովային ուսումնարանի կուրսանտ, 1948-1956 թվականներին աշխատել է Կիրովոգրադի մարզի Սևծովյան նավատորմում։ 1949 թվականին ավարտել է ռազմածովային ավիացիայի դպրոցը։ 1951-1953 թվականներին սովորել է Մոսկվայի օտար լեզուների ռազմական ինստիտուտում (այժմ՝ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարան)։ Եղել է Ուկրաինայի գրողների միության Օդեսայի կազմակերպության ղեկավար, 1962-1963 թվականներին՝ «Маяк» (Օդեսա) հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1973-1975 թվականներին՝ երիտասարդ գրողների գծով Ուկրաինայի գրողների միության պատասխանատու քարտուղար[2]։
Մահացել է Կիևում, թաղված է Բայկովո գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
խմբագրելԱռանձին հրատարակություններով լույս են տեսել Լոգվինենկոյի վեպերի, վիպակների, նովելների ու պատմվածքների ժողովածուները, որոնցից հայտնի են՝ «Սև ծովում» (1958), «Սևաստոպոլյան կակաչ» (1959), «Աղջկա-խոտը» (1969), «Վաղեմի վերքեր» (1961), «Համատեղություն» (1963), «Պսակադրություն» (1965), «Ռուբիկոն» (1966)։
- Чорні бушлати
- Важка вода
- Холодна вись
- Мертвий якір
- Літа молодії
- Вінчання
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Գրականություն
խմբագրել- Літературний енциклопедичний словник. Т. З. К., 1995. — С.223
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Подвиг народа». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիտալի Անդրեևիչ Լոգվինենկո Արխիվացված 2016-03-05 Wayback Machine