Լոբով աղցան, սովորական սառը աղցան։ Բաղկացած է մի քանի տեսակ խաշած լոբուց՝ դեղին, կանաչ, գարբանզո։ Որպես կանոն ավելացվում է նաև թարմ սոխ, պղպեղ, բանջարեղեն, քացախ[1], ցանկության դեպքում նաև շաքարավազ[2]։ Այն կարելի է նաև թթվաշ բաղադրիչով պատրաստել[3]։ Այս աղցանը տանը հաճախ պատրաստվող աղցաններից է։ Այս բաղադրիչներով պատրաստված աղցանները շատ օգտակար են[4]։

Լոբով աղցան
Տեսակաղցան
Ենթատեսակաղցան
Բաղադրամասեր
Հիմնականլոբի, սոխ, քացախ, լոլիկի, բանջարեղեն
 Bean salads Վիքիպահեստում
Balela, a Mediterranean bean salad
Բալելան Միջերկրածովյան ուտեստ է

Տարբեր մշակույթներում այս աղցանը պատրաստվում է տարբեր կերպ[5]։ Բալելան մերձավորարևելայն աղցան է, որտեղ սովորաբար օգտագործվում է սիսեռ և սև լոբի, լոլիկ, տարբեր կանաչիներ և կիտրոնի հյութ[6]։ Հարավամերիկյան աղցանը բաղկացած է կարտոֆիլից, լոբուց, լոլիկից, մաղադանոսից, ձիթայուղից և քացախից։ Ավելացվում է նաև տապակած միս[7]։

Միացյալ Նահանգների որոշ մասերում ընդունված է անվանել այս աղցանի բազմազանությունը տարբեր լոբի քանակով, որը պարունակում է, օրինակ, "երեք լոբի աղցան" կամ "չորս լոբի աղցան"[8]: Աղցանում կարելի է օգտագործել նաև գարի, պաստա կամ բրինձ[9]։

Պատմությունը խմբագրել

Դեռևս 19-րդ դարում լոբով աղցանը պատրաստվել է պիկնիկների և զբոսանքների համար[10][11]։

Պատրաստում և պահպանում խմբագրել

Հիմնական բաղադրիչը լոբին է, որը պետք է նախապես եփել այն։ Սառնարանում լոբով աղցանը կարող է պահվել երեքից հինգ օր։ Այն պետք է դեն նետվի, եթե այն չի օգտագործվում ավելի քան երկու ժամ[12]։ Մսի բացակայությունը հնարավորություն է տալիս աղցանը ավելի երկար պահել և պահպանել իր առողջարար հատկությունները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել


  1. «What is Bean Salad?». WiseGeek. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. Green, O. (1909). One Thousand Salads. Putnam's homemaker series. G.P. Putnam's Sons. էջ 131. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Better Homes and Gardens Can It!. Better Homes and Gardens Cooking. Houghton Mifflin Harcourt. 2012. էջ 163. ISBN 978-0-544-17842-7. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  4. «What is the shelf life of home canned goods? - Healthy Canning». Healthy Canning (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «What Is Bean Salad? (with pictures)». wiseGEEK. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Now You Can Make Balela Salad At Home!». 12 Tomatoes (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. «Uruguayan Bean Salad». Genius Kitchen (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Bilderback, L. (2009). The Complete Idiot's Guide to Sensational Salads. The Complete Idiot's Guide Series. Alpha Books. էջ 148. ISBN 978-1-59257-825-2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «Three-Bean Salad with Quinoa». Whole Foods Market (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. «The Maine Ingredient: Spice up a picnic with mango-bean salad and bold brownies». Portland Press Herald. 2017 թ․ հունիսի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. by N.S. Gill. «The Legendary Phoenix in Ancient History». Womenshistory.about.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «How Long Does Bean Salad Last in the Fridge?». stilltasty.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.