Լյուսի Գորդոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լյուսի Գորդոն (անգլ.՝ Lucy Gordon, մայիսի 22, 1980[1][2], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - մայիսի 20, 2009[4][1][2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]), բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել։
Լյուսի Գորդոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1980[1][2] |
Ծննդավայր | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Մահացել է | մայիսի 20, 2009[4][1][2] (28 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3] |
Կրթություն | Օքսֆորդի բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել |
Ընտրանի | Q126047799? |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԼյուսին կարիերան սկսել է 1995 թվականին, 15 տարեկան հասակում, որպես ֆոտոմոդել։
Մինչ 1997 թվականը Լյուսին հաճախում էր Օքսֆորդի աղջիկների մասնավոր դպրոց։ Դպրոցից հետո ցանկանում էր ուսումնասիրել պատմություն և կենսաբանություն։
Երիտասարդ դերասանուհին ճանաչման է արժանանում շնորհիվ Սեդրիկ Կլապիշի «Սիրունիկները» ֆիլմի։ 2007 թվականին նա նկարահանվում է «Սարդ մարդ 3. Թշնամու արտացոլանք» ֆիլմում, լրագրողուհի Ջենիֆեր Դուգանի դերում։
2008 թվականի հունվարին Slamdance Film Festival կինոփառատոնում նրա «Վերջին միջազգային փլեյբոյը» (անգլ.՝ The Last International Playboy) կատակերգական ոճում աշխատանքը բարձր է գնահատվում կինոքննադատների կողմից։ Դերասանուհու վերջին աշխատանքն է դառնում Ջեյն Բիրկինի դերը «Գենսբուր. հերոսական կյանք» ֆիլմը։
Մահ
խմբագրել2009 թվականի մայիսի 20-ին, իր 29-ամյակից երկու օր առաջ, դերասանուհին կախվում է։ Լյուսի Գորդոնի մարմինը հայտնաբերվում է դերասանուհու փարիզյան բնակարանում։ Վաղ առավոտյան, Գորդոնի քաղաքացիական ամուսին Ժերոմ Ալմերսը, արթնանալով աղջկան գտնում է կախված։ Ընկնելով խառնաշփոթության մեջ, երիտասարդը սկսում է օգնություն կանչել։ Սակայն, Լյուսիին օգնել արդեն անհնար էր։
Նրա մահվանից քիչ առաջ, Կաննի կինոփառատոնում ցուցադրվել էին նրա մասնակցությանբ նոր ֆիլմից կադրեր՝ «Գենսբուր. հերոսական կյանք»։ Ռեժիսոր Ժոանն Սֆարայի ֆիլմում, որը պատմում է ֆրանսիացի լեգենդար երգիչ և գրող Սերժ Գենսբուրի մասին, Լյուսի Գորդոնը խաղում է նրա մուսայի՝ Ջեյն Բիրկինի դերը։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | «Գենսբուր. հերոսական կյանք» | Serge Gainsbourg, vie héroïque | Ջեյն Բիրկին |
2009 | Կինոսեր | Cineman | Վիվիեն Կուկ |
2008 | Վերջին միջազգային փլեյբոյը | The Last International Playboy | Քեյթ Հարդվիկ |
2008 | Կարճ հարցազրույցներ տհաճ տղամարդկանց հետ | Brief Interviews with Hideous Men | Հիթչիկեր |
2007 | Սարդ մարդ 3. Թշնամու արտացոլանք | Spider-Man 3 | Ջենիֆեր Դուգան |
2007 | Սերիալ | Serial | Շադի Գրեյդի |
2005 | Սիրունիկները | Les poupées russes | Սելիա Շելտոն |
2005 | Սթելլա | Stella | Չինա |
2002 | Չորս փետուր | The Four Feathers | Իզաբել |
2001 | Բնազդ | Serendipity | Քերոլայն Միթչել |
2001 | Պարֆյում | Perfume | Սառա |
1999 | 2point4 children | 2point4 children | Լամպեթի Ջոնս |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Լյուսի Գորդոնը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Լյուսի Գորդոնը Fashion Model Directory կայքում (անգլ.)
- Հետմահու հոդված դերասանուհու մասին Sky News կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Գորդոն» հոդվածին։ |