Լյուդովիկոս XVI-ի դատավարություն

Լյուդովիկոս XVI-ի դատավարությունը, Ֆրանսիայի և Նավառայի թագավորության նախկին թագավոր Լյուդովիկոս XVI-ի դատավարությունը, որն ընթացել է հեղափոխական Ֆրանսիայում՝ փարիզյան Թյուիլրիի պալատում։ 1792 թվականի դեկտեմբերի 10-26-ը։ Միապետի իշխանությունը տապալվեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ին, նույն օրը դե ֆակտո ստեղծվեց Ֆրանսիայի առաջին հանրապետությունը։

Լյուդովիկոս XVI-ի դատավարություն
Մեղադրյալ(ներ)Լյուդովիկոս XVI
Երկիր Ֆրանսիա
ԴատարանԹյուիլրի
Դատի սկիզբդեկտեմբերի 10, 1792
Դատի վերջդեկտեմբերի 26, 1792
Լյուդովիկոս XVI 1786

Ազգային ժողովի պատգամավորների առջև նա ներկայացավ, որպես Լյուդովիկոս Կապետի։ Նրա դատապաշտպաններ էին Քրետիեն դը Գիյոմ դը Լամոնիո դը Մալշերբը, Ֆրանսուա Դենիս Տրոնշենը և Ռայմոն դը ՍԵզը։ Կապետը մեղադրվեց ազգի դավաճանության և պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, որի ապացուցման համար կային համոզիչ փաստաթղթեր, որոնք գտնվել էին 1792 թվականի նոյեմբերի 20-ին «Երկաթե պահարանում»(ֆր.՝ Armoire de fer )։ Դեկտեմբերի 26-ին դատավարությունն ավարտվեց Սեզի պաշտպանական ճառով։ Հունվարի 15-ին թագավորի ճակատագիրը որոշելու բանավեճն ավարտվեց պատգամավորների քվեարկությամբ։ Գահընկեց արված թագավորի մահապատժին կողմ քվեարկեց 721 պատգամավորից 361-ը։ Լուսովիկոս XVI-ը գլխատվեց 1793 թվականի հունվարի 21-ին, ժամը 10:22-ին:

Նախապատմություն խմբագրել

Սահմանադրական միապետություն խմբագրել

1791 թվականի սեպտեմբերի 14-ին Լյուդովիկոս XVI –ի երդմնակալությամբ ընդունվում է նոր սահմանադրություն, բայց Լյուդովիկոսը շարունակում է բանակցություններ վարել էմիգրանտների և արտասահմանյան իշխանությունների հետ[1]։ Լյուդովիկոսի հրաժարվելը ներգաղթյալների և ապստամբ հոգևոր դասի մասին որոշում ընդունելուց և կապերը օտարերկրյա պետությունների և արտագաղթյալների հետ հանգեցնում են 1792 թվականի օգոստոսի 10-ի ապստամբությանը և միապետության տապալմանը։

Փախչող միապետ խմբագրել

1789 թվականին՝ բողոքի ալիքը սկսվելուն պես, Լյուդովիկոս XVI-ը իր կնոջ` Մարի Անտուանետ թագուհու հետ ստիպված լքում է Վերսալի պալատը` հաստատվելով Թյուիլրիում. դա գործնականում տնային կալանք էր, իսկ նրանց փախուստից հետո ապստամբող ժողովուրդը գրավում է Թյուիլրի պալատը։ Լուդովիկոս XVI-ը, իր ընտանիքի ուղեկցությամբ, ապաստան գտավ Օրենսդիր ժողովի սպառազինության սրահում, նարնց այդ հարցում օգնում է Օրենսդիր ժողովի նախագահ Պիեր Վերնիոն։ Սակայն ի վերջո Օսեդիր ժողովը դուրս է գալիս թագավորի դեմ և թագավորական ընտանքիը ձեռբակալվում է և տեղափոխվում Սեն-Բերնար վանք(որը ավելի հայտնի է Ֆելյանների վանք անունով) իսկ հետագայում նրանք տեղափոխվում են Փարիզի Տամպլ-ը։

Պատմություն խմբագրել

Օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությունից հետո տեղի է ունենում երկաստիճան ընտրություններ, մասնակցում էին 21 տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ։ Ընտրություննրեի արդյունքում ձևավորվում Ազգային կոնվենտ՝ Ֆրանսիայի առաջին հանրապետության օրենսդիր և գործադիր բարձրագույն մարմինը։ Նրանք նախ և առաջ վերացնում են միապետական ռեժիմը։ Լուդովիկոս XVI-ը զրկվում է իր թագավորական կոչումից և ստանում է Լուդովիկոս Կապետ անուն ազգանունը։Գահընկեց արված թագավորի ճակատագիրը լուրջ բանավերճերի պատճառ է դառնում։ Հոկտեմբերի 1-ին Ազգային կոնվենտում ստեղծվում է 14 հոգուց բաղկացած հանձնաժողով, որ սկսում է ուսումնասիրել թագավորական փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել էին Թյուիլրիի գրավումից հետո։ Հանձնաժողովը ներկայացնում է իր զեկույցը նոյեմբերի 6-ին, Լուդովիկոս Կապետին վերագրվող հանցագործությունների մասին այս զեկույցը, դեռևս թերի էր և հետագայում իրավաբանորեն հաստատվում է փաստաբան Ժան-Բապտիստ Մայլեի զեկույցում։

1792 թվականի նոյեմբերի 20-ին Թյուիլիում հայտնաբերվում է «երկաթյա պահարան», որը պարունակում է փաստաթղթեր, որոնք բացահայտում են թագավորի կրկնակի խաղը։ Այս դեպքից հետո դատարվարությունը դառնում է անխուսափելի։

1792 թվականի դեկտեմբերի 3-ին Ազգային կոնվենտ, հաշվի առնելով ուսումնասիրված փաստաթղթերը, որոշում է կայացնում սկսել դատավարությունը Լուդովիկոս XVI-ի դեմ[2]։ Դատավարությունը սկսվում է դեկտեմբերի 10-ին։

Դատավարություն խմբագրել

 
Բերտրան Բարեր

1792 թվականի դեկտեմբերի 11-ի դատական նիստ խմբագրել

Բերտրան Բարերը ղեկավարում է Ազգային կոնվենտը, նա կարդում է մեղադրող կողմի վճիռը,՝ հիմնվելով Լյուդովիկոս Կապետին վերագրվող հանցագործությունների վերաբերյալ Ռոբերտ Լինդետի զեկույցի վրա[3]։ Նա անձամբ հարցաքննում է Լյուդովիկոս XVI- ին։

Լյուդովիկոս XVI-ը մտնում է Ազգային կոնվենտի դահլիճ Բարերը դիմում է նրան․

«Լյուդովիկոս ֆրանսիացի ժողովուրդը մեղադրում է ձեզ և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը որոշում կայացրեց սկսել հետաքննություն։ Դեկտեմբերի 6-ի նույն ժողովը որոշեց, որ դուք դատարանի առաջ պետք է կանգնեք։ Ես հիմա կկարդամ ենթադրյալ հանցագործությունների մասին հայտարարություն․․․․ Դուք կարող եք նստել։»

Հիմնական մեղադրակետեր խմբագրել

Երեսուներեք մեղադրակետերից կարող ենք առանձնացնել[4]

  • 1789 թվականի հունիսի 20-ին փորձել է լուծարել Գլխավոր շտատները
  • Մերժել է ստորագրել 1789 թվականի օգոստոսի 4-ի քվերակությամբ ընդունված արտոնությունների մասին և 1789 թվականի օգոստոսի 26-ի քվերակությամբ ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան
  • Փորձել է կաշառել Գլխավոր շտատների պատգամավորներին, մասնավորապես Միրաբոյին
  • Փախչելով Վարենն 1791 թվականի հունիսի 21-ին և կարգադրել է 1791 թվականի հուլիսի 17-ին Չամփ-դե-Մարս քաղաքում միապետության դեմ պայքարող ժողովրդի ջարդը
  • Լուռ ընդունելով 1791 թվականին օգոստոսի Պիլնիցի կոնվենցիան ՝ ապահովել է բացարձակ միապետության վերադարձը Ֆրանսիա, եվրոպական այլ տերությունների ռազմական միջամտությամբ.
  • Դիվանագիտական երկակի խաղ անցկացնել եվրոպական տերությունների դեմ և նրանց հետ գաղտնի դաշինքներ կազմելով.
  • Կիրառել է արքայական վետո ըմբոստ քահանաների հրամանագրի դեմ
  • Գնդակահարության հրաման է տվել, դրա պատճառով անմեղ ֆրանցիների արյուն է հոսել

Հարցաքննություն խմբագրել

Քարտուղարի Լյուսովիկոս XVI- ի դեմ մեղադրական եզրակացությունը կարդալուց հետո նրա, Նախագահ Բերտրան Բարերը յուրաքանչյուր մեղադրակետի վերաբերյալ և հարցեր է ուղղում Լյուդովիկոս XVI-ին։

Նախագահ. Դուք մեղադրվում եք 1789 թվականի հունիսի 20-ին ժողովրդի ինքնիշխանության վրա ոտնձգություն կատարելու մեջ։

Լյուդովիկոս. Ոչ մի օրենք ինձ չի արգելում անել այն, ինչ անում էի այն ժամանակ։

Նախագահ. 1789 թվականի հուլիսի 14-ին, Բաստիլի գրավան նախօրյակին, զորքեր ուղարկեցիք Փարիզ, և Ձեր պատչառով քաղաքացիների արյունը թափեց։

Լյուդովիկոս․ Ես զորքերի հրամանատար եղել եմ այտեղ ուր ուզել եմ։ Ես երբեք ժողովրդի արյունը թափելու մտադրություն չեմ ունեցել։

Նախագահ. Դուք երկար ժամանակ խուսափել եք օգոստոսի 4-ի հրամանագրերի կատարումից։ Դուք թույլ տվեցիք, որ ձեր աչքերի առաջ խրախճանքներ տեղի ունենա և ոտնահարվի եռագույն գլխազարդը

Լյուդովիկոս. Ես արել եմ աբոլոր այն դիտարկումները, որոնք ես կարծել եմ ճիշտ և անհրաժեշտ բոլոր հրամանագրերի վերաբերյալ, որոնք ինձ ներկայացվել են։ Եռագույն գլխազարդի մասին փաստը կեղծ է նման բան չի պատահել։

Նախագահ. Դուք կաշառել եք Դեն-Անտուան արվարձանի աշատավորներին ձեր կուսակցության անդամ դառնալու համար։

Լյուդովիկոս. Ես ավելի մեծ հաճույք չէի ունեցել, քան օգել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Իմ այդ քայլի մեջ, ոչ մի ետին միտք չկա։

Նախագահ. Դուք ձևացրել եք, որը վատառողջ էք և մեկնել եք Սեն-Քլուդ կամ Ռամբույե քաղաք առողջության վերականգնելու պատրվակով

Լյուդովիկոս․ Այս մեղադրանքը անհեթեթ է։

Նախագահ. Հուլիսի 17-ին, դուք թափեցիք քաղաքացիների արյունը Չամ-դը-Մաղ քաղաքում։

Լյուդովիկոս․ Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին, չի կարող ինձ վերագրվել։

Նախագահ. Դուք վճարել եք ձեր թիկնապահներին Կոբլենտում; Սեպտոյի գրանցամատյանները կան դրանք ապացույցները։

Լյուդովիկոս. Հենց իմացա, որ թիկնապահները մարզվում են Ռոնի մյուս ափին ես արգելեցի վճարել նրանց։

Նախագահ. Դուք լռում եք Պիլնիցի պայմանագրի մասին, որով օտարերկրյա թագավորները պարտավորվել են վերականգնել բացարձակ միապետությունը Ֆրանսիայում։

Լյուդովիկոս․ Ես տեղեկացրել եմ պայմանագիր մասին, հենց որ իմացա այդ մասին։ Բացի այդ, սա մի հարց է, որը, համաձայն Սահմանադրության, վերաբերում է նախարարներին։

Նախագահ. Օգոստոսի 10-ին դուք կազմակերպել եք ջարդ։

Լյուդովիկոս. Ոչ, Պարոն դա ես չեմ, ես պատրաստ եմ մինչև վերջ պաշտպանել ինձ, դա ես ես չեմ կազմակերպել։

Գահընկեց արված թագավորը վրդովված ասաց այս խոսքերը։

Հարցաքննությունն ավարտվեց նախագահի․«,Լյուդովիկոս, դուք ավելացնելու բան ունենք» հարցով։

«Ես պահանջում եմ, որ ինձ ներկայացնեք բոլոր այն մեղադրանքրեը, որոնք ես մի քիչ առաջ լսեցի ինչպես նաև այդ մեղադրանքներին կցված փաստաթղթերը։» Քարտուղարը նրան է ներկայացնում փաստաթղթերը։ Լյուսդովիկոսը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, չի ստորագրում դրանց տակ և ժխտում է երկաթյա պահարանի գոյությունը։

Այսքանով դատական լսունը ավարտվեց։

Մահապատիժ և հետևանքներ խմբագրել

Դատավճիռն իրականացվում է 1793 թվականի հունվարի 21-ին։ Այդ իրադարձությունը սարսափելի տպավորություն է թողնում ամբողջ Եվրոպայում։ Ընդդեմ հեղափոխության ձևավորվում է հակաֆրանսիական կոալիցիա՝ նպատակ ունենալով Ֆրանսիայում վերականգնել միապետությունն ու նախկին կարգուկանոնը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Французская революция». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. François Denis Tronchet, Chrétien Guillaume de Lamoignon de Malesherbes et Romain de Sèze Le proces de Louis XVI, ou Recueil contenant les decréts qui y sont relatifs, 1793, P.III.
  3. Louis-François Jauffret, Histoire Impartiale du Procès de Louis Xvi, ci-devant roi des Français, 1793, P.59 à 80.
  4. «Le procès de Louis XVI». justice.gouv.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.

Գրականություն խմբագրել

  • Paul et Pierrette Girault de Coursac, Enquête sur le Procès du Roi (édition revue, corrigée et augmentée), Éditions François-Xavier de Guibert, 1992.
  • Claude Goyard (dir), Le bicentenaire du procès du roi, Actes du colloque de Paris, Sénat, 8 janvier 1993, Palais de justice, 9 janvier 1993, F. X. de Guibert, 1993.
  • Le Procès de Louis XVI, roi de France, avec la liste comparative des appels nominaux et des opinions motivées de chaque membre de la Convention nationale (1797), première édition Paris, 1798 (ouvrage saisi et détruit), Կաղապար:2e Paris, Lerouge, 1814 (reprint 1981, publications H. Coston).
  • Albert Soboul, Le Procès de Louis XVI, Paris, Julliard, 1966, 267 p.
  • Jacques-Philippe Giboury, Dictionnaire des régicides, Paris, Librairie académique, Perrin, 1989.

Արտաքին հղումներ խմբագրել