Լյուդմիլա Սարասկինա

ռուս բանասեր

Լյուդմիլա Իվանովնա Սարասկինա (ռուս.՝ Людми́ла Ива́новна Сара́скина, փետրվարի 12, 1947(1947-02-12), Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս բանասեր, գրականագետ և գրաքննադատ, XIX-XXI դարերի ռուսական գրականության, Ֆեոդոր Դոստոևսկու և Ալեքսանդր Սոլժենիցինի ստեղծագործությունների ուսումնասիրության բնագավառի մասնագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր։

Լյուդմիլա Սարասկինա
Ծնվել էփետրվարի 12, 1947(1947-02-12) (77 տարեկան)
ԾննդավայրԼիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանասեր և գրական քննադատ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՌուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ
Կայքludmila-saraskina.info
 Lyudmila Saraskina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կիրովոգրադի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1969)։ 1969-1972 թվականներին աշխատել է Կիրովոգրադի մանկավարժական ինստիտուտում որպես ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ։ 1972-1974 թվականներին եղել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական գրականության ամբիոնի ժամավճարով դասախոս։ 1974-1976 թվականներին եղել է ԽՍՀՄ Լենինի անվան պետական գրադարանի մատենագիտության տեսության ամբիոնի կրտսեր գիտաշխատող։ 1976 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեզ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար` «Պատմողական ձևերի զարգացումը Դոստոևսկու ստեղծագործություններում» թեմայով։

1976-2001 թվականներին եղել է ՌՍՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի գեղարվեստական կրթության գիտահետազոտական ինստիտուտի (1998 թվականից՝ Ռուսաստանի կրթության ակադեմիայի գեղարվեստական կրթության ինստիտուտ) գրականության բաժնի կրտսեր (ապա՝ ավագ, հետագայում՝ առաջատար) գիտաշխատող։ «Սատանաներ` վեպ-նախազգուշացում» մենագրության վերաբերյալ դիսերտացիայի պաշտպանությունից հետո ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (1993)։

2001-2012 թվականներին եղել է Արվեստագիտության պետական ինստիտուտի առաջատար, 2012 թվականի հունվարից՝ գլխավոր գիտաշխատող։ Եղել է բազմաթիվ գրքերի, շուրջ 400 գիտական և լրագրողական հոդվածների հեղինակ, բազմաթիվ հոդվածների ժողովածուների խմբագիր։ Ֆեոդոր Դոստոևսկու միջազգային ընկերության անդամ է, Ֆեոդոր Դոստոևսկու ռուսական ընկերության վարչության անդամ, «Դոստոևսկին և համաշխարհային մշակույթը» ալմանախի խմբագրական խորհրդի անդամ, «Դոստոևսկին և այժմեականությունը» տարեգրքի խմբագրական խորհրդի անդամ։ Ռուսաստանի գրողների միության և Մոսկվայի գրողների միության անդամ (1992 թվականից), Ա. Սոլժենիցին մրցանակի ժյուրիի անդամ (1997 թվականից)։

Սարասկինան հիշում է, որ իր լրագրողական գործունեության սկիզբը դրվել է Պերեստրոյկայի տարիներին, Նինա Անդրեևայի «Ես չեմ կարող փոխել իմ սկզբունքները» հոդվածի մամուլում հրապարակվելուց հետո, սակայն 1994 թվականին Սարասկինան, ինչպես ինքն է նշում. «կտրուկ խզեցի կապերս մամուլի հետ և մտա գրքերի մեջ։ Եվ ես հասկացա, որ գրական կյանքի միավորը ակնարկ չէ, դա հոդված չէ, դա հարցազրույց չէ, բայց դա գիրք է։ Եվ ես մտա գրքերի մեջ 1994 թվականից, սկզբունքային նկատառումներով խզելով կապերը մամուլի հետ»[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Հոկտեմբեր» ամսագրի մրցանակ (1988)։
  • «Մեծ գիրք» մրցանակ (2008) «Ալեքսանդր Սոլժենիցին» գրքի համար։
  • «Յասնայա Պոլյանա» մրցանակ (2008) «XXI դար» անվանակարգում՝ «Ալեքսանդր Սոլժենիցին» գրքի համար։

Գրքեր խմբագրել

 
«Դոստորսկի» գրքի շնորհանդեսը Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսում, 2011

Ուսուցողական և մեթոդական ձեռնարկներ խմբագրել

  • Изучение личности на уроках чтения в начальной школе. Методические рекомендации к проведению опытно-экспериментальной работы в 1-3 классах. — М.: АНП. 1983. — (9 п. л.).
  • Региональная программа изучения жизни и творчества Ф. М. Достоевского в 3-11 классах школ г. Старая Русса и Старорусского района. Пояснительная записка. Методическое обеспечение. Принципы работы. — М.; Старая Русса, 1995. — 92 с.

Հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Սարասկինա» հոդվածին։