Լյուդմիլա Գլազովա

թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի

Լյուդմիլա Սերգեևնա Գլազովա (ռուս.՝ Людмила Сергеевна Глазова, օգոստոսի 29, 1907(1907-08-29)[1], Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - մայիսի 16, 1981(1981-05-16)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ։

Լյուդմիլա Գլազովա
Ծնվել էօգոստոսի 29, 1907(1907-08-29)[1]
ԾննդավայրԻժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 16, 1981(1981-05-16)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Սեմյոն Տիմոշենկո
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Լյուդմիլա Գլազովան ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 11-ին Իժևսկում։

1928 թվականին նշել է նորամուտը կինոյում՝ «Ուզում եմ օդաչու լինել» (ռուս.՝ «Хочу быть лётчицей») ֆիլմում կատարելով պիոներուհի Տոնյայի դերը[2]։

1926 թվականին ավարտել է Բորիս Չայկովսկու անվան կինոդերասանների դպրոց-ստուդիան (կինոտեխնիկում)՝ կինոյի դերասանուհի մասնագիտությամբ։ Աշխատել է «Դետֆիլմ», «Межрабпомфильм», «Սոյուզդետֆիլմ», «Լենֆիլմ» և այլ կինոստուդիաներում[3][4]։

Հայտնի է դարձել Լյուդմիլայի դերի շնորհիվ, որ կատարել է Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթի առաջին խորհրդային էկրանավորման մեջ (1938)։

1957 թվականին դարձել է Լենինգրադի կինոդերասանի ստուդիայի դերասանուհի։

Կյանքի վերջին տարիներին Լյուդմիլա Սերգեևնան ապրել է մեկուսի և համեստ կյանքով։ Մահացել է Լենինգրադում 1981 թվականի մայիսի 16-ին, որոշ տվյալներով՝ թունավորումից․ բնակարանում անհայտ պատճառներով գազի արտահոսք է տեղի ունեցել։ Նրան հուղարկավորել են Սերաֆիմովյան գերեզմանատանը՝ ամուսնու՝ կինոռեժիսոր Ս. Ա. Տիմոշենկոյի կողքին[5]։

Առաջին ամուսինը եղել է կինոդերասան, իսկ ավելի ուշ ռեժիսոր Յան Դանիլովիչ Բուրինսկին (1901-1982), նկարահանվել է 1930-1940-ական թվականների խորհրդային ֆիլմերում։

Երկրորդ ամուսինը եղել է կինոռեժիսոր Սեմյոն Տիմոշենկոն։ Որդին՝ Վյաչեսլավը տասներկու տարեկանում մահացել է (խեղդվել է)[5]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Թավատառով նշված են այն ֆիլմերը, որոնցում Լյուդմիլա Գլազովան գլխավոր դեր է խաղացել[6].

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1928 ֆ Ուզում եմ օդաչու լինել Хочу быть лётчицей Տոնյա
1931 ֆ Великие будни Նաստյա
1933 ֆ Արևը ծագում է արևմուտքում Солнце восходит на западе Ռագնա
1934 ֆ Նաստենկա Ուստինովա Настенька Устинова կին փողոցում
1934 ֆ Սամյուել Վուլֆի վեց այցելությունները Четыре визита Самюэля Вульфа Ֆելիս
1936 ֆ Ըմբիշներ Борцы Ուրսուլա ԿԼեբերսբուշ
1936 ֆ Դարպասապահը Вратарь Անաստասիա Վալյաժնայա
1938 ֆ Ռուսլան և Լյուդմիլա Руслан и Людмила Լյուդմիլա
1943 ֆ Սպասիր ինձ Жди меня Լիզայի ընկերուհին
1944 ֆ Արշավանք Нашествие Օլգա Տալանովա
1945 ֆ Երկնային դանդաղընթաց Небесный тихоход Կատյա Կուտուզովա
1959 ֆ Քո ձեռքերում կյանքն է В твоих руках жизнь բժիշկ
1959 ֆ Երգ Կոլցովի մասին Песнь о Кольцове մորաքույր Լիզա
1960 ֆ Ապագայով մարդը Человек с будущим Եվդոկյա Մաքսիմովնա
1960 ֆ Ուրիշի դժբախտությունը Чужая беда Տաբակովա
1963 ֆ Երջանկության օր День счастья Բերյոզկինի փեսայի նոր կինը
1964 ֆ Արտույտ Жаворонок գերի ռուս կին, որն աշխատում է դաշտում
1964 ֆ Զրո երեք Ноль три հիվանդի մայրը
1965 ֆ Ուզում եմ հավատալ Хочу верить Զոյա Իվանովնա
1970 ֆ Կանաչ շղթաներ Зелёные цепочки կին շուկայում, որ վաճառում է մանկական կոշիկներ
1970 ֆ Վայրկենաչափ Секундомер հյուրանոցի ադմինիստրատոր
1972 ֆ Գիշերվա աստղ Звезда в ночи էպիզոդ
1980 ֆ Բոլորովին անպետք Никудышная Անյայի տատը, Վերայի մայրը

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Проект Алексея Тремасова (2015). «Всегда со мною... Глазова Людмила Сергеевна». Актёры А-Н (ռուսերեն). www. a-tremasov.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  • «Людмила Сергеевна Глазова». Энциклопедия Кино и ТВ (ռուսերեն). Ethnic Television Network/Matvil Corp. 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.