Լյուդմիլա Արխարովա
Լյուդմիլա Արխարովա (ռուս.՝ Людмила Дмитриевна Архарова, ապրիլի 15, 1949[1], Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 2012[1], Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասանուհի։
Լյուդմիլա Արխարովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1949[1] |
Ծննդավայր | Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2012[1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | Կինեմատոգրաֆիա |
Կենսագրություն խմբագրել
Լյուդմիլա Արխարովան ծնվել է 1949 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի Կլիշևա գյուղում (Զաբոլոտևսկոե գյուղական բնակավայր)։ 1968 թվականին փորձել է ընդունվել Շչուկինի թատերական ուսումնարան, որտեղ նրան նկատել է ռեժիսորի օգնականներից մեկը։ Արդյունքում, Լյուդմիլա Արխարովան նկարահանվել է Ստանիսլավ Ռոստոցկու «Կապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմում, որտեղ մարմնավորել է դպրոցական Նադիա Օգարիշևայի դերը։
1970 թվականին ավարտել է Մոսկվայի թիվ 2 մանկավարժական ուսումնարանը (այժմ ուսումնարանի տեղում է գտնվում Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանը) և երկու տարի աշխատել է Ռամենսկոե քաղաքի դպրոցում։ 1976 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի երաժշտական կոմեդիայի ֆակուլտետը և ներգրավվել մանկական երաժշտական թատրոնի թատերախումբ Ն. Ի. Սացի ղեկավարությամբ, որտեղ աշխատել է մինչև 1980 թվականը։ 1980-1985 թվականներին հանդես է եկել Խորհրդային բանակի կենտրոնական տան համերգային անսամբլում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մշակութային կենտրոն)։ 1985 թվականից նա զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։
Մահացել է 2012 թվականի սեպտեմբերի 30-ին, կարճ հիվանդությունից հետո[2]։
Անձնական կյանք խմբագրել
1978 թվականին ամուսնացել է երաժիշտ Սերգեյ Իվանենկոյի հետ։ 1983 թվականի հոկտեմբերի 10-ին զույգը դուստր է ունեցել՝ Վիկտորյա Իվանենկոն։ Լյուդմիլա Արխարովան և Սերգեյ Իվանենկոն ամուսնալուծվել են 1990 թվականին[3]։
Ֆիլմագրություն խմբագրել
- 1968 թվական - «Կապրենք մինչև երկուշաբթի» - Նադյա Օգարիշևա
- 1969 թվական - «Մեկ օր և ամբողջ կյանք» - անվանակոչիկ, Ալյոշայի ընկերուհի