Լյուբոմիր Սպիրիդոնով Լևչև (բուլղար․՝ Любомир Спиридонов Левчев, ապրիլի 27, 1935(1935-04-27)[1], Տրոյան, Բուլղարիայի թագավորություն - սեպտեմբերի 25, 2019(2019-09-25)[2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծ, արձակագիր։ Եվրոպական արվեստի, գիտության և մշակույթի ակադեմիայի գործող անդամ (Փարիզ, Ֆրանսիա)։ Արժանացել է միջազգային շատ մրցանակների, որոնց թվում են պոեզիայի համար Ֆրանսիական ակադեմիայի ոսկե մեդալը և Պոեզիայի ասպետի պատվավոր կոչումը (1985)։

Լյուբոմիր Լևչև
բուլղար․՝ Любомир Левчев
Ծննդյան անունբուլղար․՝ Любомир Спиридонов Левчев
Ծնվել էապրիլի 27, 1935(1935-04-27)[1]
ԾննդավայրՏրոյան, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 25, 2019(2019-09-25)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԱնդամակցությունQ2695853? և Բուլղարիայի գրողների միություն
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինDora Boneva?
ԶավակներՎլադիմիր Լևչև

Կենսագրություն խմբագրել

Լյուբոմիր Լևչև ծնվել է 1935 թվականի ապրիլի 29-ին Տրոյանում, Բուլղարիա։ Բանաստեղծություններ գրել սկսել է վաղ տարիքից։ Առաջին «Звездите са мои» («Աստղերը ինձ են պատկանում») գիրքը հրապարակվել է 1957 թվականին։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի գիտապատմական ֆակուլտետը։ 1961-1971 թվականներին «Литературен фронт» թերթում աշխատել է որպես խմբագիր և գլխավոր խմբագիր[3]։

1975-1979 թվականներին եղել է Բուլղարիայի Ազգային Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալը, իսկ 1979-1989 թվականներին՝ Բուլղարիայի գրողների միության նախագահը։

1991 թվականից միջազգային «Орфей» ամսագրի և հրատարակչական տան սեփականատերն ու գլխավոր խմբագիրն է։

Բանաստեղծի 70-ամյակին ընդառաջ յոթ հատորներում հրապարակվել է Լևչևի բանաստեղծությունների հավաքածուն։

Որդին՝ Վլադիմիր Լևչևը, նույնպես բանաստեղծ է։

Մրցանակներ խմբագրել

Միջազգային

  • Պոեզիայի համար Ֆրանսիական ակադեմիայի ոսկե մեդալ և Պոեզիայի ասպետի պատվավոր կոչում (1985),
  • Վենեսեուլյան գրողների ասոցիացիայի մեդալ (1985),
  • «Մատա Զալկայի» և «Բորիս Պոլևի» մրցանակ - Ռուսաստան (1986),
  • Պուշկինի անվան ինստիտուտի և Սորբոննայի մեծ մրցանակ (1989),
  • «Ֆերնանդո Ռիելո» (1993)։
  • Ոսկե պսակ (2010)

Բուլղարիայում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Drandarov G. История на Съюза на българските писатели, 1913-1944
  2. 2,0 2,1 2,2 На 84-годишна възраст ни напусна големият писател Любомир Левчев
  3. Народни представители в Седмо народно събрание на Народна република България, ДПК „Димитър Благоев“, 1977, с. 260

Գրականություն խմբագրել

  • Левчев Д. Ты следующий. — М.: Астрель, 2012. — 608 с. — ISBN 978-5-271-43445-7

Արտաքին հղումներ խմբագրել