Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան (2002-2014 թթ. - «Վարդան Մամիկոնյան» շքանշան), Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2002 թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2002 թ. հունիսի 12-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2002 թ. հունիսի 26-ին ուժի մեջ մտած ««Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» ՀՀ օրենքով։
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 20, 2002 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան |
Շքանշանի կարգավիճակը
խմբագրելՇքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Շքանշանով պարգևատրվողները
խմբագրել2002-2006 թթ.
խմբագրել2002 թ. ընդունված մայր օրենքի համաձայն «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայական կազմի զինծառայողները։
2006-2014 թթ.
խմբագրել2006 թ. մայիսի 2-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի շքանշանով կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։
Ներկայում
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած օրենքի համաձայն Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն ու ավագ uպայական կազմի զինծառայողները, ինչպեu նաև Հայաստանի և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասեր[2]։
Պարգևատրման միջնորդությունը
խմբագրել2002-2014 թթ.
խմբագրել2002-2014 թթ. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության, պաշտպանության, ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմնի և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները։
Ներկայում
խմբագրելՀայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրելու միջնորդության ներկայացման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին[3]։
Կրելու կարգը
խմբագրելՍուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ «Տիգրան Մեծ» շքանշանից հետո։
Շքանշանի նկարագրությունը
խմբագրել2002-2014 թթ.
խմբագրելՇքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 2002 թ. հոկտեմբերի 3-ին ընդունված և հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացված որոշմամբ։ «Վարդան Մամիկոնյան» շքանշանը հավասարաթև խաչ է՝ քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով։ Շքանշանի մեծությունը 2 անկյունագծով՝ 5,5 սմ է, կշիռը՝ 50 գրամ։ Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը՝ ոսկուց։ Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա (սապֆիր)։ Խաչի կենտրոնում՝ շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, մեդալիոնի արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը՝ դեմքի աջ ուղղվածությամբ։ Մեդալիոնը շրջանակող 0,6 սմ լայնությամբ ոսկեզօծ ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված են՝ վերևում՝ «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում՝ «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները։ Մեդալիոնը եզերող 2,7 սմ տրամագծով շրջանակի 4 հատվածում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով։ Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է գնում երկթեք շերտ, որոնց աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ։ 5 մմ տրամագիծ ունեցող 3 կողմի մեծ շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 փոքր շրջանակների մեջ՝ մեկ կարատանոց կապույտ շափյուղա (սապֆիր)։ Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծվում է ոսկու 1,5 մմ շերտով։ Շքանշանի հակառակ երեսը հարթ է։ Կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից վերև՝ շքանշանի թվահամարը։ Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր։ Շերտաձողիկի ֆոնը արծաթագույն է, կենտրոնում՝ 8 մմ ծիրանագույն շերտն է։
Ներկայում
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից շքանի նկարագրությունը ենթակա է սահմանման ՀՀ Նախագահի հրամանագրով։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը հավասարաթև խաչ է՝ քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով։ Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը՝ 50 գրամ։ Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը՝ ոսկուց։ Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա։ Խաչի կենտրոնում՝ շրջագծով, որի տրամագիծը 156 մմ է, արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը՝ աջ կիսադեմով։ Ոսկեզօծ ֆոնին՝ 925 հարգի արծաթով գրված են՝ վերևում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները։ Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով։ Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է գնում երկթեք շերտ, որոնց աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ։ 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ՝ 1 կարատանոց կապույտ շափյուղա։ Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով։ Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10 մմ։ Շերտաձողիկի ֆոնն արծաթագույն է, կենտրոնում 8 մմ ծիրանագույն շերտն է[4]։
Պարգևատրման վիճակագրությունը
խմբագրելՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) շքանշանով պարգևատրվել է 18 անձ, որոնցից 17-ը բարձրագույն, 1-ը՝ ավագ ապայակազմի ներկայացուցիչ է։
18 սպաներից 1-ը պարգևատրման օրվա դրությամբ ունեցել է գեներալ-գնդապետի, 6-ը գեներալ-լեյտենանտի, 10-ը՝ գեներալ-մայորի, 1-ը՝ գնդապետի զինվորական կոչումներ։
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
- 2008 թ. - 1,
- 2009 թ. - 2,
- 2010 թ. - 1,
- 2011 թ. - 3,
- 2012 թ. - 7,
- 2013 թ. - 1,
- 2014 թ. - որևէ մեկը չի պարգևատրվել։
- 2015 թ. - 2,
- 2016 թ. փետրվարի 12-ի դրությամբ - 1 անձ։
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանի ասպետներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ
- ↑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ
- ↑ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ