Լի Կաշին (չինարեն՝ 李嘉誠爵士, հունիսի 13, 1928(1928-06-13)[1][2], Chao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն[1])[5][6], հոնկոնգցի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2014 թվականի ապրիլի 16-ի դրությամբ նա 31.9 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ 2015 թվականի դրությամբ CK Hutchison Holdings-ի խորհդրի նախագահն է՝ այդպիսով աշխարհում համարվելով բեռնարկղերի տերմինալների ամենամեծ օպերատորը և գեղեցկության ու առողջապահական պարագաների ամենամեծ մանրավաճառը[7]։

Լի Կաշին
չինարեն՝ 李嘉誠
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1928(1928-06-13)[1][2] (95 տարեկան)
ԾննդավայրChao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Կանադա և  Չինաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունձեռնարկատեր, նավատեր, համաշխարհային դատավոր և գործադիր տնօրեն
ԱմուսինChong Yuet Ming?
Զբաղեցրած պաշտոններհամաշխարհային դատավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVictor Li? և Richard Li?
 Li Ka-shing Վիքիպահեստում

2001 թվականին Asiaweek-ի կողմից ճանաչվել է Ասիայի ամենաազդեցիկ մարդը։ Նրա ընկերությունները Հոնկոնգի Ֆոնդային բորսայի շուկայի կապիտալիզացիայի 15%-ն են ձևավորում[8]։ 2006 թվականին Սինգապուրում Ֆորբս ամսագիրը և Ֆորբս ընտանիքն առաջին անգամ Լի Կաշինին շնորհեց «Malcolm S. Forbes Lifetime Achievement Award» մրցանակը[9]։ Չնայած ունեցած հարստությանը՝ Լին վաստակել է առանց շռայլությունների կենսակերպ վարողի համբավ․ հայտնի է հասարակ սև կտորից կոշիկներ հագնելով և ոչ թանկարժեք Սեիկո ձեռքի ժամացույց կրելով։ Հոնկոնգի ամենահարուստ թաղամասերից մեկում՝ Deep Water Bay-ում առանձնատուն ունի։ Լին համարվում է նաև Ասիայի ամենամեծահոգի մարդասերներից մեկը, ով 2015 թվականի օգոստոսի դրությամբ բարեգործական նպատակներով նվիրաբերել է 2.18 մլրդ ԱՄՆ դոլար[10]։ Հաճախ նրան Հոնկոնգում կոչում են «Սուպերմեն»՝ բիզնեսի ոլորտում աչքի ընկած խիզախության համար[11][12]։

Լի կաշինը ծնվել է 1928 թվականին Չինաստանի Գուանգդոնգ պրովինցիայի Չաոչժոու քաղաքում։ Հոր մահվան պատճառով ստիպված էր թողնել դպրոցը 15 տարեկան հասակում և աշխատանք գտնել պլաստմասսա վաճառող ընկերությունում, որտեղ աշխատում էր օրական 16 ժամ։ 1950 թվականին նա հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Cheung Kong Industries[13]։ Պլաստմասսա արտադրող ընկերությունից Լիին հաջողվեց այն դարձնել Հոնկոնգի առաջատար անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ընկերություն, որը 1972 թվականին գրանցվեց Հոնկոնգի Ֆոնդային բորսայում։ Cheung Kong-ը ընդարձակվեց՝ գնելով Hutchison Whampoa-ն և Hongkong Electric Holdings-ը համապատասխանաբար 1979 և 1985 թվականներին[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who's Who in Hong Kong / K. Sinclair — 3 — HKSAR: Gary Coull, DataBase Publishing, 1984. — P. 236. — ISBN 978-962-09-0024-2
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  4. 4,0 4,1 https://www.tatlerasia.com/people/ka-shing-li
  5. «Silobreaker: Biography for Li Ka-Shing»։ Silobreaker։ սեպտեմբերի 26, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է հունիսի 12, 2008 
  6. «Li Ka-shing»։ Encyclopædia Britannica։ Chicago, Illinois: Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է հունիսի 12, 2008 
  7. «The World's Billionaires No. 11 Li Ka-shing»։ Forbes։ մարտի 5, 2008։ Վերցված է դեկտեմբերի 1, 2008 
  8. Schuman Michael (փետրվարի 24, 2010)։ «The Miracle of Asia's Richest Man»։ Forbes։ Վերցված է փետրվարի 28, 2012 
  9. «Li Ka Shing Foundation :: Li Ka-shing Receives First Malcolm S. Forbes Lifetime Achievement Award»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-27-ին։ Վերցված է 2016-01-02 
  10. Wilhelm Ian (սեպտեմբերի 20, 2007)։ «Building a Spirit of Generosity»։ Philanthropy.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-13-ին։ Վերցված է փետրվարի 28, 2012 
  11. Schuman Michael (փետրվարի 24, 2010)։ «The Miracle of Asia's Richest Man»։ Forbes 
  12. Studwell Joe։ «Money and Power in Hong Kong and South-East Asia»։ Asian Godfathers։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է հուլիսի 16, 2012 
  13. «CK Hutchison Holdings Limited – About Us > Milestones»։ ckh.com.hk 
  14. «李嘉誠替唐英年解畫5分鐘 – 新浪網 – 新聞»։ Sina Corp։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2011 

Արտաքին հղումներ խմբագրել