Բերնարդ Լի
Բերնարդ Լի (անգլ.՝ Bernard Lee,հունվարի 10, 1908[1][2], Brentford, Լոնդոն - հունվարի 16, 1981[1][3][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առաջնահերթ հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի մասին 11 ֆիլմերում Մ-ի դերը կատարելու շնորհիվ։
Բերնարդ Լի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1908[1][2] |
Ծննդավայր | Brentford, Լոնդոն |
Մահացել է | հունվարի 16, 1981[1][3][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Edmund James Lee?[4], մայր՝ Nellie Smith?[4] |
Ամուսին(ներ) | Gladys Emily Merredew? |
Երեխա(ներ) | Anne Gladys Lee?[4] |
Կյանք
խմբագրելԼին ծնվել է 1908 թվականի հունվարի 10-ին։ Նրա հայրը նույնպես դերասան է եղել։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել վեց տարեկանում՝ 1914 թվականին, հոր հետ՝ ներկայացման ժամանակ։ 1940-1946 թվականներին բանակում ծառայելուց հետո Լին վերադարձել է բեմ, և այդ ժամանակվանից սկսել է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում։ 1980 թվականի նոյեմբեր ամսին Լին տեղափոխվել է հիվանդանոց՝ ստամոքսի քաղցկեղի կասկածանքով։ Նա մնացել է հիվանդանոցում մինչև մահը և մահացել 1981 թվականի հունվարի 11-ին՝ 73 տարեկան հասակում։ Լին մահացել է «Միայն քո աչքերի համար» ֆիլմի նկարահանումները սկսելուց հետո, սակայն իր դերի նկարահանումից առաջ։ Լիի հանդեպ տածած հարգանքի պատճառով՝ նրան փոխարինող չգտան, իսկ սցենարը գրվեց այնպես, իբրև թե իր գործող անձը գտնվում է արձակուրդում։ Ժամանակակից բրիտանացի դերասան Ջոնի Լի Միլլերը համարվում է Բերնարդի թոռը[5][6][7]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1962 | Բժիշկ բայցը |
1963 | Ռուսաստանից սիրով |
1964 | Գոլդֆինգեր |
1965 | Գնդավոր կայծակ |
1967 | Ապրում են միայն երկու անգամ |
1969 | Նորին մեծության գաղտնի ծառայությունում |
1971 | Ընդմիշտ մարգարիտներ |
1973 | Ապրիր և շնորհիր մահ |
1974 | Ոսկե ատրճանակով մարդը |
1977 | Լրտեսը, ով սիրում էր ինձ |
1979 | Լուսնի արշավորդը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ McFarlane, Brian. «Lee, Bernard (1908–1981)». Screenonline. British Film Institute. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Reid, Vicki (2009 թ․ հոկտեմբերի 3). «Jonny Lee Miller: interview». The Daily Telegraph. London. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Jonny Lee Miller». BuddyTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդ Լի» հոդվածին։ |