Արնիս Ալֆրեդովիչ Լիցիտիս (լատիշ․՝ Arnis Līcītis, հունվարի 8, 1946(1946-01-08), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2022(2022-01-21)[1], Ռիգա, Լատվիա), թատրոնի և կինոյի խորհրդային և լատվիացի դերասան։

Արնիս Լիցիտիս
լատիշ․՝ Arnis Līcītis
Ծնվել էհունվարի 8, 1946(1946-01-08)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 21, 2022(2022-01-21)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
ԿրթությունՌիգայի առաջին պետական գիմնազիա (1964) և Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա (1970)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լատվիա
Մասնագիտությունդերասան
Համատեղ ապրող(ներ)Inga Aizbalte?

Կենսագրություն խմբագրել

Արնիս Լիցիտիսը ծնվել է 1946 թվականի հունվարի 8-ին, Ռիգայում, դերասաններ Ալֆրեդ Վիդենիեկսի և Հելգի Լիցիտեի ընտանիքում։ 1964 թվականի Ռիգայի միջնակարգ դպրոցի առաջին շրջանավարտներից էր։ 1970 թվականին ավարտել է Լատվիայի Յա. Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը, ընդունվել է Ռիգայի ակադեմիական դրամատիկական թատերախումբ։ Հետագայում աշխատել է Վալմիերայի դրամատիկական թատրոնում, իսկ 1981 թվականին տեղափոխվել է Ռիգայի պատանի հանդիսատեսի թատրոն[2]։ 1996 թվականին ընդունվել է Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն

1965 թվականին առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում։ Դերասանի ֆիլմագրության մեջ կա ավելի քան 100 ֆիլմ։ Լիցիտիսը հատկապես շատ է նկարահանվել 1980-ական թվականներին[2]։ Նրա «արևմտյան» արտաքինը շատ պահանջված էր սուր զարգացող սյուժե ունեցող ֆիլմերում, ինչպես նաև այն ֆիլմերում, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի մասին։

Արնիս Լիցիտիսը բազմիցս մասնակցել է «Սպիտակ թութակը» հեռուստանախագծին։

Դերեր խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

  • «Մեղադրանքի վկան» - Հերն[2]
  • «Բումերանգ» - Ջոն
  • «Սիրելիների հետ մե բաժանվի» - Նիկուլին
  • «Նկարիչները» - Դոններ
  • «Կերրի» - Էմս
  • «Կորուսյալ որդին» - Ինկիս
  • «Դիբուկ» - Նիսոն
  • «Կաշտանկա» - Անծանոթ
  • «Կապուստնիկ-ներկայացում» - Իտալական էստրադայի աստղերը
  • «Կոդա» - Պավել Անդրեևիչ Բլոխին
  • «Ճանապարհ դեպի Լուվր» - Լատիմեր

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել