Լիվեր, ուգրո-ֆիննական ծագումով ցեղ (ռուսական աղբյուրներում՝ «լիբ»), որը հնադարում բնակվել է ժամանակակից Լատվիայի տարածքի հյուսիսային և արևմտյան մասերում։ 9-12-րդ դարերին զբաղեցնում էին Ռիգայի ծոցին հարող տարածքը։ Ներկայումս փոքրաթիվ ազգագրական խումբ, ապրում են Լատվիայում (հիմնականում Բալթիկ ծովի ափին)։ Հավատացյալները բողոքական են (լյութերական)։ Լիվերենից օգտվում է ավագ և միջին սերունդը։

Լիվերի մշակույթն արտացոլող լատվիական փոստային նամականիշ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 626
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվեր» հոդվածին։