«Լինել Աստրիդ Լինդգրենը» (շվեդ.՝ Unga Astrid, դան․՝ Unge Astrid), 2018 թվականի կենսագրական հոգեբանական դրամա[3], որը նկարահանել է ռեժիսոր Պերնիլա Ֆիշեր Քրիստենսեն։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականին և հիմնված է աշխարհահռչակ շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կյանքի պատմության վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ալբա Աուգուսթը, Մարիա Բոննևին, Թրինե Դյուրհոլմը, Հենրիկ Ռաֆայելսենը, Մագնուս Կրեպերը, Բյորն Գուստաֆսոնը[4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում 2018 թվականի փետրվարի 21-ին։ Այն ներկայացվել է «Ոսկե բզեզ» մրցանակի վեց անվանակարգում (այդ թվում նաև որպես լավագույն ֆիլմ)[5][6]։

Լինել Աստրիդ Լինդգրեն
շվեդ.՝ Unga Astrid
Երկիր Դանիա
 Շվեդիա
Ժանրկենսագրական դրամա և պատմական ֆիլմ
ԹեմաԱստրիդ Լինդգրեն
Թվականսեպտեմբերի 14, 2018[1]
Լեզուշվեդերեն և դանիերեն
ՌեժիսորՊերնիլլա Ֆիշեր Քրիստենսեն
Սցենարի հեղինակԿիմ Ֆուպց Օկեսոն
ԴերակատարներԱլբա Աուգուսթ, Տրինե Դյուրհոլմ, Մարիա Բոննևի և Մագնուս Կրեպեր
ՕպերատորԷրիկ Մոլբերգ Հանսեն
ԵրաժշտությունՆիկլաս Շմիդտ
ՄոնտաժԱսա Մոսբերգ
Պատմվածքի վայրԴանիա
Տևողություն123 րոպե
Բյուջե5 000 000 €[2]
Պաշտոնական կայքէջ
 Becoming Astrid Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Աստրիդ Լինդգրենի մանկության և երիտասարդության, հայտնի մանկագիր դառնալու մասին։ Երեխաներն ամբողջ աշխարհից նամակներ են գրում ֆիլմի հերոսուհուն՝ արդեն տարեց Աստրիդ Լինդգրենին, որն իր մտքերում վերադառնում է երիտասարդության տարիներին Սմալենդում, որտեղ նա երջանիկ ապրում էր մեծ տանը՝ ծնողների, եղբայրների և քույրերի հետ։ Երիտասարդ Աստրիդ Էրիկսոնը շատ էր երևակայությունների գիրկն ընկնում և երազում էր գրել։ Հոր հովանավորությամբ աղջիկը հայտնվում է տեղական թերթում, որի խմբագիր խարիզմատիկ Բլումբերգը նկատել է իր պրակտիկանտի գրելու տաղանդը, ինչպես նաև երիտասարդությունն ու սուր միտքը։ Նա առանց սիրահարվում է երիտասարդ Աստրիդին և արժանանում նրա պատասխան սիրուն։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Բլումբերգն ամուսնացած է։ Աղջիկը հղիանում է և, ամուսնացած չլինելով, ստիպված ծննդաբերում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ կարիք չկար հայտնելու երեխայի հոր անունը[7]։ Աստրիդի որդին՝ Լարսը, իր վաղ տարիներն անցկացրել է դանիական խնամատար ընտանիքի հետ։ Միևնույն ժամանակ Աստրիդը աշխատում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Royal Automobile Club-ում։ Ամբողջ վաստակը աղջիկն ուղարկում է Լարսին և նրա խնամակալ մորը՝ Մարիին։ Աշխատանքի ժամանակ Աստրիդը ծանոթանում է Ստուր Լինդգրենի հետ, որը հետագայում դառնում է նրա ամուսինը։ Որդու հետ բաժանումը Աստրիդին անտանելի ցավ է պատճառում։ Երբ Մարին ծանր հիվանդանում է, Աստրիդը Լարսին տանում է Ստոկհոլմ։ Մայր ու որդի փորձում են մտերմանալ, սակայն դա ամենևին էլ հեշտ չէ։ Բայց Աստրիդի երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները, գրելու հակումը կամաց-կամաց իրենց ազդեցությունն են ունենում։ Աստրիդը գրավում է որդու ուշադրությունը՝ փոքրիկին ներգրավելով իր հիասքանչ աշխարհում, նրա համար հորինում է զարմանալի հեքիաթներ և ֆանտաստիկ պատմություններ։

Դերերում խմբագրել

  • Ալբա ԱուգուսթԱստրիդ Լինդգրեն[8]
  • Մարիա Ֆալ Վիկանդեր – Աստրիդ Լինդգրենը տարեց հասակում
  • Մարիա ԲոննևիՀաննա Էրիկսոն, Աստրիդ Լինդգրենի մայրը
  • Թրինե Դիրհոլմ – Աստրիդ Լինդգրենի որդու՝ Լարսի խնամատար մայրը
  • Հենրիկ Ռաֆայելսեն – Ռայնհոլդ Բլումբերգ, Աստրիդ Լինդգրենի որդու՝ Լարսի հայրը
  • Մագնուս Կրեպեր – Աստրիդ Լինդգրենի հայրը
  • Բյորն Գուստաֆսոն – Աստրիդ Լինդգրենի ամուսինը
  • Միրա Միտչել – Բերտա;
  • Սոֆյա Կարեմիր – Մադիկեն

Արտադրություն խմբագրել

Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում և Շվեդիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  2. https://trustnordisk.com/movie/becoming-astrid
  3. Peterson, Jens (2018 թ․ փետրվարի 21). «"Unga Astrid" – en gripande film om Astrid Lindgren». Aftonbladet (Swedish). Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Becoming Astrid - Cast | IMDbPro». pro.imdb.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «De är nominerade till Guldbaggen 2019». Aftonbladet (Swedish). 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Guldbaggevinnarna 2019» (Swedish). 2019 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Jofs, Stina. «"Astrid hade sagt nej, ett absolut och rungande nej."». Vi (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Michael O'Sullivan (2018 թ․ նոյեմբերի 27). «This film about Pippi Longstocking's creator is a feminist coming-of-age tale». The Washington Post.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինել Աստրիդ Լինդգրեն» հոդվածին։