Լինդա Բոստրյոմ Կնաուսգոր

Ինգրիդ Լինդա Ֆիլիպպա Բոստրյոմ Կնաուսգոր (շվեդերեն՝ Ingrid Linda Philippa Boström Knausgård, հոկտեմբերի 15, 1972(1972-10-15), Շվեդիա)[3], նորագույն ժամանակների շվեդ բանաստեղծուհի, արձակագիր, ժուռնալիստ։

Լինդա Բոստրյոմ Կնաուսգոր
Linda Boström Knausgård okt 2016.jpg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1972(1972-10-15) (49 տարեկան)
ԾննդավայրՇվեդիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան և վիպասան
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[1]
Ուշագրավ աշխատանքներQ28153779?, Q18242447? և Välkommen till Amerika?
ՊարգևներMare Kandre Award?
ԱմուսինKarl Ove Knausgård?[2]
Linda Boström Knausgård Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լինդան դերասանուհի Ինգրիդ Բոստրյոմի դուստրն է[4][5][6]։ Նա, ինչպես և իր հայրը, տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունենալու պատճառով, ինչի մասին հիշատակել է շվեդական ռադիոյի պատրաստած հաղորդման մեջ[6][7]։ 2007 թվականին Լինդան ամուսնացել է նորվեգացի անվանի գրող Կարլ Ուվե Կնաուսգորի հետ, ով հետագայում հանգամանորեն պատկերել է իրենց ընտանեկան կյանքը իր հաջողված վեպում, որ վերնագրել է Min Kamp (բառացի թարգմանությամբ՝ Մայն կամպֆ- «Իմ պայքարը». դա Հիտլերի հանրահայտ գրքի վերնագիրն է)[8][9]։ Չորս երեխաների ծնող դարձած ամուսնական զույգը 2016 թվականին հայտարարել է, որ պատրաստվում են ամուսնալուծվել[10][11] :

1998 թվականին Լինդան լույս է ընծայել իր առաջին գիրքը՝ Gör mig behaglig för såret բանաստեղծական ժողովածուն, որն արժանացել է ընթերցողների ու գրաքննադատների դրվատանքին[6]։ 2011-ին հրատարակել է պատմվածքների Grand Mal ժողովածուն[6], դրանից երկու տարի անց՝ իր առաջին վեպը՝ Helioskatastrofen խորագրով[6], որն արժանացել է Mare Kandre մրցանակի, «Լավագույն վեպ» անվանակարգում ներկայացվել շվեդական ռադիոյի մրցանակի[12]։ 2016 թվականին Välkommen till Amerika (Բարի գալուստ Ամերիկա) խորագրով տպագրված երկրորդ վեպը[13] թարգմանվել է մի շարք լեզուներով[6][14], միջազգային համբավ բերել կին հեղինակին[6], առաջադրվել շվեդական հեղինակավոր August-Preis մրցանակով պարգևատրման[6][15][16]։ 2019 թվականին լույս է տեսել Լինդա Բոստրյոմ Կնաուսգորի Oktoberbarn վեպը, որտեղ վիպասանուհին ներառել է ինքնակենսագրական որոշ տարրեր, տարբեր հայեցակետերից դիտարկել ամուսնուց իր բաժանությունը, հանգամանորեն ներկայացրել հոգեբուժության ասպարեզում էլեկտրաշոկային թերապիայի կիրառման իր փորձը[17]։

Նա զբաղվում է նաև ժուռնալիստական աշխատանքով. 2013 թվականի սկզբից աշխատակցում է Ystads Allehanda պարբերականին[4]։

ԵրկերԽմբագրել

  • 1998 – Gör mig behaglig för såret
  • 2011 – Grand Mal
  • 2013 – Helioskatastrofen
  • 2016 – Välkommen till Amerika
  • 2019 – Oktoberbarn

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • 2013 – Mare Kandre մրցանակ՝ «Helioskatastrofen» վեպի համար
  • 2013 – Գերարդ Բոնիերի նվիրատվական հիմնադրամի մրցաթոշակ
  • 2016 – «Välkommen till Amerika» վեպն առաջադրվել է Augustpriset մրցանակի «Տարվա լավագույն շվեդական գիրք» անվանակարգում՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. LIBRIS — 2013.
  2. http://www.vg.no/rampelys/bok/karl-ove-knausgaard/knausgaard-skilles/a/23856237/ (норв.)
  3. Sveriges befolkning 1990, CD-ROM, Version 1.00, Riksarkivet (2011).
  4. 4,0 4,1 |författare=Johannesson, Sune|titel=Skrivandets dröm lever i Glemmingebro|url=http://www.ystadsallehanda.se/kultur-och-noje/article1792807/Skrivandets-drom-lever-i-Glemmingebro.html%7Chämtdatum=19(չաշխատող հղում) augusti 2013|tidning=Ystads Allehanda|datum=15 januari 2013|arkivurl=https://web.archive.org/web/20130928010530/http://www.ystadsallehanda.se/kultur-och-noje/article1792807/Skrivandets-drom-lever-i-Glemmingebro.html%7Carkivdatum%3D28 september 2013}}
  5. |autor=Sune Johannesson |url=http://www.ystadsallehanda.se/kultur-och-noje/skrivandets-drom-lever-i-glemmingebro/ |titel=Skrivandets dröm lever i Glemmingebro |werk=Ystads Allehanda |hrsg= |datum=2013-01-15 |zugriff=2019-02-19 |sprache=sv}}
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 |autor=Barbara Fellgiebel |url=https://www.literaturcafe.de/linda-bostroem-knausgard-im-gespraech-nur-wenn-ich-schreibe-fuehle-ich-mich-frei/ |titel=Linda Boström Knausgård im Gespräch: »Nur wenn ich schreibe, fühle ich mich frei« |werk=Literaturcafe |hrsg= |datum=2018-02-23 |zugriff=2019-02-19 |sprache=de}}
  7. |autor=Maria Schottenius |url=https://web.archive.org/web/20130527234004/http://www.dn.se/dnbok/dnbok-hem/hennes-kamp-ar-explosiv |titel=Hennes kamp är explosiv |werk=Dagens Nyheter |hrsg= |datum=2013-05-27 |zugriff=2019-02-19 |sprache=sv}}
  8. |autor=Edelgard Abenstein |url=https://www.deutschlandfunkkultur.de/linda-bostroem-knausgard-willkommen-in-amerika-mit.950.de.html?dram:article_id=392966 |titel=Linda Boström Knausgård: "Willkommen in Amerika" - Mit poetischer Zartheit des Tonfalls |werk=Deutschlandfunk Kultur |hrsg= |datum=2017-08-08 |zugriff=2019-02-19 |sprache=de}}
  9. |autor=Beatrice von Matt |url=https://www.nzz.ch/feuilleton/linda-bostroem-knausgard-uebt-die-rigorose-kunst-des-verschweigens-ld.1353174 |titel=Linda Boström Knausgårds Kindergeschichte ist alles, was die Romane ihres Ex-Mannes Karl Ove nicht sind: kurz, dicht, tief |werk=Neue Zürcher Zeitung |hrsg= |datum=2018-02-24 |zugriff=2019-03-22 |sprache=de}}
  10. |autor=SvD Kultur Redaktion |url=https://www.svd.se/paret-knausgard-skiljer-sig |titel=Paret Knausgård skiljer sig |werk=Svenska Dagbladet |hrsg= |datum=2016-11-25 |zugriff=2019-03-22 |sprache=sv}}
  11. "Författarparet Knausgård skiljer sig" Sydsvenskan 2016-25-11
  12. http://www.modernista.se/bocker/helioskatastrofen-0%7Ctitel=Helioskatastrofen | Modernista|hämtdatum=2016-08-27|verk=www.modernista.se}}
  13. http://www.arbetarbladet.se/kultur/forfattaren-linda-bostrom-knausgard-jag-har-haft-svart-att-prata-over-huvud-taget%7Ctitel=Författaren(չաշխատող հղում) Linda Boström Knausgård: "Jag har haft svårt att prata över huvud taget"|hämtdatum=2016-08-27}}
  14. |autor=Wolfgang Schütz |url=http://www.augsburger-allgemeine.de/kultur/Knausgard-gegen-Knausgard-id43296651.html |titel=Knausgård gegen Knausgård |werk=Augsburger Allgemeine |hrsg= |datum=2017-11-20 |zugriff=2019-02-19 |sprache=de}}
  15. |titel=Dessa titlar är nominerade till Augustpriset 2016|url=http://www.augustpriset.se/nyheter/dessa-titlar-ar-nominerade-till-augustpriset-2016%7Cutgivare=Augustpriset%7Chämtdatum=24 oktober 2016}}
  16. |autor= |url=https://www.augustpriset.se/nyheter/dessa-titlar-ar-nominerade-till-augustpriset-2016 |titel=Dessa titlar är nominerade till Augustpriset 2016 |werk=Augustpriset |hrsg= |datum=2016-10-24 |zugriff=2019-02-19 |sprache=sv}}
  17. |autor=Jens Mattern |url=https://www.heise.de/tp/features/Schweden-Fuersorgliche-Stromstoesse-ins-Hirn-4532924.html |titel=Schweden: Fürsorgliche Stromstöße ins Hirn |werk=Telepolis |hrsg= |datum=2019-09-19 |abruf=2019-09-20 |sprache=de}}

[1]

Արտաքին հղումներԽմբագրել

  1. https://www.birthday.se/Ingrid-Linda-Phillippa-Bostr%F6m-Knausg%E5rd/Ystad/1972/e2a0d25072 |verk=birthday.se |hämtdatum=21 juni 2017 }}