Լինա Ցալդարի

հույն քաղաքական և պետական գործիչ

Լինա Ցալդարի (հուն․՝ Λίνα Τσαλδάρη, ծննդյան անունը՝ Լամբրոս (հուն․՝ Λάμπρου), 1887, Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 17, 1981(1981-10-17), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հույն քաղաքական և պետական գործիչ, սուֆրաժիստուհի, Կոնստանտինոս Կարամանլիսի կառավարությունում սոցիալական ապահովության առաջին կին նախարարը[1]։

Լինա Ցալդարի
 
Կուսակցություն՝ Ազգային Ռադիկալ Միություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և կանանց իրավունքների պաշտպան
Ծննդյան օր 1887
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Վախճանի օր հոկտեմբերի 17, 1981(1981-10-17)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  Հունաստան
Հայր Սպիրիդոն Լամբրոս
Ամուսին Պանագիս Ցալդարիս

Կենսագրություն խմբագրել

Լինա Լամբրոսը ծնվել է 1887 թվականին Աթենքում Սպիրիդոն Լամբրոսի (1851-1919 թթ.) ընտանիքում, որը Հունաստանի վարչապետ է եղել 1916 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 1917 թվականի ապրիլի 21-ը։ Հայրը սերել է առումիններից[2]։ Լինան Պավլոս Լամբրոսի թոռնուհին է։

Զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ 1953 թվականի հունվարից մինչև 1967 թվականի ապրիլ եղել է Հունաստանի խորհրդարանի անդամ, 1956 թվականի փետրվարի 29-ից մինչև 1958 թվականի մարտի 5-ը Կոնստանտինոս Կարամանլիսի կառավարությունում զբացրել է սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։ 1967-1974 թթ. ռազմական խունտայի ժամանակ երկրում խորհրդարանական գործունեությունը դադարեցվել է, և Լինա Ցալդարին Միավորված ազգերի կազմակերպությունում եղել է Հունաստանի պատվիրակ։

Ամուսնացած է եղել հույն հանրապետական քաղաքական գործիչ Պանագիս Ցալդարիսի հետ, ով 1932-1935 թթ. Երկու անգամ զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։

Մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 17-ին ինսուլտից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Треть кандидатов в депутаты парламента Греции составят женщины
  2. «Jovanovski, Dalibor; Minov, Nikola (2017). "Ioannis Kolettis. The Vlach from the ruling elite of Greece". Balcanica Posnaniensia. Adam Mickiewicz University in Poznań. 24 (1): 222–223. ISSN 2450-3177». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել