Պավլոս Լամբրոս
Պավլոս Լամբրոս, (հունարեն՝ Παύλος Λάμπρος հունիսի 29, 1820[1], Կալարիտես - հոկտեմբերի 11, 1887[1], Աթենք, Հունաստան), 19-րդ դարի հույն պատմաբան և դրամահատ։
Պավլոս Լամբրոս հուն․՝ Παύλος Λάμπρος | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1820[1] |
Ծննդավայր | Կալարիտես |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1887[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, հնագետ, պատմաբան և դրամագետ |
Անդամություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Երեխաներ | Սպիրիդոն Լամբրոս |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՊավլոս Լամբրոսը ծնվել է Կալարիտես գյուղում (Օսմանյան Կայսրության ժամանակ՝ Էպիր) 1920 թվականի հունիսի 29-ին։ Նրա հայրը՝ Յոհանես Լամբրոսը երկար ժամանակ ապրել է Նեապոլում, որտեղ հիմնել է առևտրի կենտրոն։ 1820 թվականի մարտին, երբ սկսում էր Հունական ազգային-ազատագրական հեղափոխությունը, նրա հայրը գտնվում էր Յանինա քաղաքում և նրան թուրքերը կախաղան են հանում քաղաքի ազնվականության հետ միասին։ Հոր հետ միասին փոքրիկ Պավլոսը կորցնում է իր կարգավիճակը և հայրենիքն այն բանից հետո, երբ թուրքերը ոչնչացնում են հարազատ գյուղը։
Մայրը նրան ուղարկում է Կերկիրա կղզի, որտեղ նրան ապաստան են տալիս։ Այստեղ նա ստանում է ոսկերչական հմտություններ և սկսում է հետաքրքրվել դրամահատությամբ։ Նա մետաղադրամների վաճառող է դառնում Կերկիրայում և Աթենքում։
Միաժամանակ, սկսելով Կերկիրայից 1855 թվականին և հաջորդ 30 տարիների ընթացքում նա հրապարակում է իր հետազոտությունները։
Նա Իոնական կղզիների հին մետաղադրամների հավաքածու է ստեղծում, իսկ խաչակիրների դարաշրջանի իր միջնադարյան հավաքածուները Եվրոպայում ամենահարուստներից մեկն էր։
Նրա հավաքածուն Աթենքի դրամահատման թանգարանում կարևոր դեր է զբաղեցնում[2]։
Պավլոս Լամբրոսը մահացել է 1887 թվականի հոկտեմբերի 11-ին[3]։ Նրա որդին՝ Սպիրիդոն Լամբրոսը, պատմաբան է դարձել, իսկ ավելի ուշ՝ Հունաստանի փոխվարչապետը։
Աշխատանքներ
խմբագրելՊավլոս Լամբրոսի աշխատանքային հիմնական թեմաները հունական մետաղադրամները և Հունաստանի միջնադարյան պատմությունն են։ Նրա աշխատանքներից կարևորագույններն են.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Surprised by Time: Negroponte Hoard, Part Three
- ↑ Λάμπρος, Παύλος
- ↑ http://anemi.lib.uoc.gr/search/?dtab=m&search_type=simple&search_help=&display_mode=overview&wf_step=init&show_hidden=0&number=10&keep_number=10&cclterm1=&cclterm2=&cclterm3=&cclterm4=&cclterm5=&cclterm6=&cclterm7=&cclterm8=&cclfield1=&cclfield2=&cclfield3=&cclfield4=&cclfield5=&cclfield6=&cclfield7=&cclfield8=&cclop1=&cclop2=&cclop3=&cclop4=&cclop5=&cclop6=&cclop7=&isp=&display_help=0&offset=1&search_coll[metadata]=1&&stored_cclquery=creator%3D%28%CE%9B%CE%AC%CE%BC%CF%80%CF%81%CE%BF%CF%82%2C+%CE%A0%CE%B1%CF%8D%CE%BB%CE%BF%CF%82%2C%29&skin=&rss=0&show_form=&export_method=none&lang=el&ioffset=1&display_mode=detail&ioffset=1&offset=1&number=1&keep_number=10&old_offset=1&search_help=detail
- ↑ :BiblioNet : Λάμπρος, Παύλος
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավլոս Լամբրոս» հոդվածին։ |