Լինա Գերեն (ֆր.՝ Lina Guérin, ապրիլի 16, 1991(1991-04-16), Փարիզ[1]), ֆրանսիացի ռեգբիստուհին, որը հանդես է գալիս վինգի դիրքում, Ֆրանսիայի կանանց ռեգբի-15 և ռեգբի-7 հավաքականների խաղացող։ Հանդես է գալիս «Շիյի Մազարեն» ակումբում[2]։

Լինա Գերեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 16, 1991(1991-04-16) (32 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ[1]

Կենսագրություն խմբագրել

Մայրը թունիսցի է[3]։ Երիտասարդ տարիքում Լինան զբաղվել է թենիսով, հանդբոլով, ձիարշավով և թեթև ատլետիկայով, ապա անցել է ռեգբիի[4], որով զբաղվել է Էսուրյո լիցեյում (ֆր.՝ Lycée de l’Essouriau) Ալեն Ֆիորի և Քրիստոֆ Դելաայեի ղեկավարությամբ[3]։ Սովորել է Փարիզ-Հարավ համալսարանում, որտեղ սովորել է արվեստի իրավունք և պատմություն։ Ավարտել է Թուլուզի բիզնես դպրոցը կառավարման մագիստրոսի աստիճանով։ Նորամուտը նշել է 2018 թվականին «Շիյի Մազարեն» (ֆր.՝ Rugby Club Chilly-Mazarin) ակումբի կազմում[3]։

2015 թվականին հանդես է եկել Ֆրանսիայի կանանց հավաքականում Վեց ազգերի գավաթի խաղարկությունում։ Մեկ տարի անց ելույթ է ունեցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում՝ մասնակցելով 5 հանդիպման և հավաքելով 5 միավոր (մեկ փորձ)։ 2018 թվականին դարձել է ռեգբիի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ COVID-19 պանդեմիայի հետ կապված ընդմիջումից հետո Լինայի վերադարձը հավաքական տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին Մադրիդում կայացած ռեգբի-7 միջազգային մրցաշարում[3]։

2021 թվականին Դավիդ Կուրտեն Դինային ընդգրկել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին[5]։ Խաղերում Լինան նվաճել է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/rugby-sevens/athlete-profile-n1400603-guerin-lina.htm
  2. Guide de l'équipe de France olympique - JO 2016
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Lina Guérin, la bourlingueuse» (ֆրանսերեն). Ֆրանսիայի ռեգբիի ֆեդերացիա. 2021 թ․ մարտի 30. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  4. Media guide Etape 4 du circuit mondial - Kitakyushu, les 22 et 23 avril 2017 (ֆր.)
  5. «L'équipe féminine de France 7 pour les JO». www.rugbyrama.fr. 2021 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել