Լիմֆոդրենաժ, մաշկի «մերսման» օգնությամբ իրականացվող պրոցեդուրա (մանուալ լիմֆոդրենաժ), որը համարվում է լիմֆոդրենաժի մեխանիկական մանիպուլյացիայի տեսակ, որը չպետք է շփոթել դասական մերսման հետ՝ հիմնված այն վարկածի վրա, որ այն խթանում է ավշային բնական հոսքին, նպաստելով ավելորդ հեղուկի դուրս բերմանը` բարձրացնելով անոթների տոնուսը։ Ավշային համակարգի ֆունկցիան կախված է ավշային անոթների պատերի հարթ մկանային բջիջների կծկումներից (պերիստալտիկա) և կմախքային մկանների կծկումներից, որոնք ավշային անոթների միջով ավիշը տեղափոխում են ավշային հանգույցներ, այնուհետև ավշային մազանոթներ, որոնք ավիշը ի վերջո վերադարձնում են սիրտ-անոթային համակարգ: Մանուալ լիմֆոդրենաժի ժամանակ մաշկի վրա կատարվում է որոշակի ճնշում (≈ 4 կՊա) և ռիթմիկ շրջանաձև շարժումներ՝ ավշային հոսքը խթանելու համար[1][2]:

Բժշկական կիրառում

խմբագրել

Հետազոտությունները ցույց են տալիս ոչ միանշանակ արդյունքներ՝ կապված լիմֆորդրենաժի բուժման մեթոդի արդյունավետության հետ, և հետևաբար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ[3]: 2013 թվականին մանուալ լիմֆոդրենաժի վերաբերյալ կատարված հերթական վերանայումը, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի խմբի կանանց մոտ չի տվել որևէ հստակ ապացույց, որը հաստատում է մեթոդի արդյունավետությունը, վերջույթներում այտուցները կանխելու կամ բուժման համար[4]:

Պատմություն

խմբագրել

Մանուալ լիմֆոդրենաժը առաջին անգամ կիրառվել է դանիացի բժիշկներ` Էմիլ Վոդերի և Էսթրիդ Վոդերի կողմից, 1930-ականներին[2], քրոնիկ սինուսիտի և այլ իմունային խանգարումների բուժման համար։ Աշխատելով միջերկրածովյան Լազուր ափերում ` (Ֆրանսիական Ռիվիերա), քրոնիկ մրսածությամբ հիվանդների բուժման ընթացքում Վոդերները նկատել են, որ այս հիվանդները այտուցված ավշային հանգույցներ ունեն: 1932 թվականին, երբ դեռ ավշային համակարգի մասին չկար հստակ հետազություններ, նրանք սկսեցին կիրառել մերսման նուրբ, ռիթմիկ շարժումներ՝ հույս ունենալով նպաստել ավշային հոսքին: 1936 թվականին նրանք բուժման այս մեթոդի մասին ներկայացրեցին Փարիզում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք վերադարձան Կոպենհագեն՝ սովորեցնելու մյուսներին կիրառել ֆիզիոթերապիայի այս մեթոդը[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Milady's Guide to Lymph Drainage Massage; Ramona Moody French; Delmar/Cengage; 2004
  2. 2,0 2,1 Stillerman, Elaine (2009). Modalities for Massage and Bodywork. Mosby. էջեր 129–143. ISBN 978-0323052559.
  3. «Manual Lymph Drainage Combined With Compression Therapy for Arm Lymph- edema Following Breast Cancer Treatment» (PDF). Swedish Agency for Health Technology Assessment and Assessment of Social Services (SBU). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2 April 2013-ին. Վերցված է 25 April 2014-ին.
  4. Huang TW, Tseng SH, Lin CC, Bai CH, Chen CS, Hung CS, Wu CH, Tam KW (2013). «Effects of manual lymphatic drainage on breast cancer-related lymphedema: a systematic review and meta-analysis of randomized controlled trials». World J Surg Oncol. 11 (15): 15. doi:10.1186/1477-7819-11-15. PMC 3562193. PMID 23347817.
  5. Levine, Andrew (1998). The Bodywork and Massage Sourcebook. Lowell House. էջեր 173–84. ISBN 9780737300987.

Արտաքին հղումներ

խմբագրել