Լիճք (Ակնի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիճք (այլ կիրառումներ)
Լիճք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 30-35 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի ձախ կողմում, լեռնալանջի վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Լիճք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Լիճ, Լիշկ, Լճե | |
ԲԾՄ | 1000±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 10 044 մարդ (2023) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 24700 | |
| ||
Անվան ստուգաբանություն
խմբագրելՀորդաբուխ աղբյուրների ջրերից գոյացած լճակների պատճառով կոչվել է Լիճք։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղն ունի առողջարար կլիմա, գեղեցիկ դիրք, հորդաբուխ աղբյուրներ։
Պատմություն
խմբագրել1896 թվականի սեպտեմբերի 3-4-ին քրդերի կողմից կոտերվեցին գյուղի հայերը և կողոպտվեց նրանց ունեցվածքը։ Գյուղն իսպառ ավերվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1880-ական թվականներին ուներ 507 հայ և 256 թուրք բնակիչ։ Հայերը տոկուն և աշխատասեր էին։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն ու առևտուրն էր։ Շատերը նաև պանդխտում էին։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԼիճքն ուներ XVI դարում կառուցված Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կային նաև Ս. Փրկիչ անունով ուխտատեղի և Բակտի կոչված ավերակ բերդը։
Կրթություն
խմբագրել1847 թվականից Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր տղաների վարժարան, իսկ հետագայում երկսեռ ուսումնարան։ Աշակերտների թիվը հասնում էր մինչև 80-ի։ Ուսումնարանը սկզբում կոչվել է Հայկյան, իսկ ապա Մաքրուհյան։
Անվանի մարդիկ
խմբագրելԼիճքում են ծնվել դերասան Գալուստ Լճեցին (Շարպետյան, 1835-1904 թթ.) և նկարիչ, արվեստաբան Ռաֆայել Շիշմանյանը (1885-1959 թթ.)[2]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 586-587
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 616)։ |