Լիխաուրի եկեղեցի (վրաց.՝ ლიხაურის ეკლესია), հոգևոր կառույց Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում։

Լիխաուրի եկեղեցի
վրաց.՝ ლიხაურის ღვთისმშობლის სახელობის ეკლესია
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԼիխաուր
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Քարտեզ
Քարտեզ
 Likhauri Church Վիքիպահեստում

Դիրք խմբագրել

 

Եկեղեցին գտնվում է ծովի մակարդակից 120 մետր բարձրության վրա՝ համանուն գյուղում։ Շրջկենտրոն Օզուրգեթից հեռու է 5 կմ։

Պատմություն խմբագրել

Ըստ գիտահետազոտական աշխատանքների՝ եկեղեցին կառուցվել է 1352 թվականին։ Կառույցն ունի 13-14-րդ դարերի վրացական ճարտարապետությանը հարիր ոճ։ Այստեղ պահվում էր Սուրբ Հակոբի պատկերը։ 1483-1512 թվականներին Իմերեթի արքա Գեորգին և նրա կինը՝ Ելենան, կառուցել են զանգակատունը։

Հարավային ճակատը կառուցվել է ուշ միջնադարում, ապա եկեղեցին վերանորոգվել ու վերակառուցվել է աղյուսներով։ Պատուհանները նկարազարդվել են ուշ միջնադարին տիպիկ նախշերով, իսկ ներսից զարդարված է որմնանկարներով։ Վանքում պահվել են 11-րդ դարի ձեռագիր մատյաններ ու ավետարաններ։

Եկեղեցին գտնվում է բլրի կենտրոնական հատվածում։ Զանգակատունն ունի փայտե տանիք, չորս քար՝ սյունակներում[1]։

Տրանսպորտ խմբագրել

Գյուղը շրջկենտրոն Օզուրգեթի հետ կապված է ավտոխճուղով։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել