Լիզա Էնն Հաապանիեմի «Նիեմի» (անգլ.՝ Lisa Anne Haapaniemi «Niemi», մայիսի 26, 1956(1956-05-26)[1][2], Հյուստոն), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, պարուհի, պարուսույց և գրող։ Հանդես է գալիս բեմական «Լիզա Նիեմի» անունով։

Լիզա Նիեմի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1956(1956-05-26)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, պարուսույց, պարուհի, սցենարիստ, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինՊատրիկ Սուեյզի
Պարգևներ և
մրցանակներ
 Lisa Niemi Վիքիպահեստում

Դերասան Պատրիկ Սուեյզիի այրին է, որի հետ ամուսնացած է եղել 34 տարի։

Կենսագրություն խմբագրել

Լիզա Էնն Հաապանիեմին ծնվել է 1956 թվականի մայիսի 26-ին Հյուսթոնում (Տեխաս նահանգ, ԱՄՆ) ֆինն ներգաղթյալներ Էմոնդ Մելվին Հաապանիեմիի՝ Կարմիր խաչի ջրի պահպանության ծառայության տնօրենի (1914—1984) և բուժքույր Էդնա Քերին Հիտտինենի (ծնված 1928 թվականին) ընտանիքում։ Լիզան ունի 4 ավագ և մեկ կրտսեր եղբայր։

1974 թվականին Լիզան ավարտել է «Houston Ballet Dance Company»[4]։ 1977 թվականին բեմական անվան համար նա կրճատել է իր օրիորդական Հաապանիեմի ազգանունը՝ դարձնելով պարզապես Նիեմի[5]։

Անձնական կյանք խմբագրել

Սովորելով «Houston Ballet Dance Company»-ում՝ ծանոթացել է կազմակերպության սեփականատիրոջ և տնօրենի որդու՝ Պատրիկ Սուեյզիի հետ. նրա հետ սկսում է հանդիպել, երբ դեռևս 15 տարեկան էր։ Նիեմին Սուեյզիի հետ ամուսնացել է 1975 թվականի հունիսի 12-ին[6][7] և ապրել են միասին՝ մինչ 2009 թվականի սեպտեմբերի 14-ը, երբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից Սուեյզին մահացավ։

Ամուսնությունից անմիջապես հետո նորապսակները տեղափոխվեցին Նյու Յորք՝ առաջ գնալու պարի ասպարեզում և այնտեղ ապրեցին մինչև 1970-ականների վերջ, որից հետո տեղափոխվեցին Լոս Անջելես, Կալիֆոռնիա։ Պարերից և ֆիլմերի ստեղծումից բացի զբաղվում էին նաև շինարարական բիզնեսով և ձիաբուծությամբ[8][9]։ Երեխաներ չեն ունեցել[10]։

Լիզան լիցենզավորված օդաչու է և ինքնաթիռով էր տանում բուժման Պատրիկին մինչև նրա մահը[6]։ Վիննիպեգում «Կեղտոտ պարերի» նկարահանումների ժամանակ Նաոմին դարձավ կանադական քաղաքի պատվավոր քաղաքացի.[11]։ Ամուսնու մահից հետո նա դարձավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների բարի կամքի դեսպան։ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարարվեց նրա և ակնագործ Ալբերտ դը Պրիսկոյի (ծնված 1956 թվականին) նշանադրության մասին[12], որի հետ հանդիպում էր 2 տարի մինչ ամուսնությունը[13]։ 2014 թվականի մայիսի 25-ին Լիզան և Ալբերտը ամուսնացան[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. http://www.lisaniemiswayze.com/bio/
  4. "Patrick Swayze dies of cancer at 57" Արխիվացված 2012-10-06 Wayback Machine. CNN. September 14, 2009. Retrieved March 9, 2011.
  5. Swayze, Patrick; Niemi, Lisa (2009). The Time of My Life. ISBN 9781439158586.
  6. 6,0 6,1 Tauber, Michelle (2008 թ․ մարտի 24). «People». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  7. Blas, Lorena (2008 թ․ մարտի 6). «Patrick Swayze Battling a Deadly Form of Cancer». USA Today. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  8. "Fighting Together" Արխիվացված 2009-06-01 Wayback Machine. People. March 24, 2008. Retrieved March 9, 2011.
  9. "Patrick Swayze's widow urges more research funds for pancreatic cancer". CNN. February 17, 2011. Retrieved March 9, 2011.
  10. «Patrick Swayze Battling Pancreatic Cancer». Baltimore Sun. 2008 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  11. King, Randall (2001 թ․ մարտի 10). «Swayze crazy about 'Peg». Canoe.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  12. Jordan, Julie (2013 թ․ դեկտեմբերի 28). «Patrick Swayze's widow, Lisa Niemi, is engaged». People Magazine. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. Lisa Niemi Weds Albert DePrisco
  14. Messer, Lesley (2014 թ․ մայիսի 25). «Patrick Swayze's widow, Lisa Niemi, is married». ABC News. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Նիեմի» հոդվածին։