Լիզ
Լիզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում է Նազիկ լճից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան արևմտյան ափին՝ Լիզ գետի ափին, ընդարձակ բլրի վրա։ Հանդիսանում էի Ներքին Բուլանըխի կենտրոնը։
Գյուղ | ||
---|---|---|
Լիզ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Բուլանըխի գավառակ | |
Այլ անվանումներ | Բուլանըխ Ներքին, Բուլանըխ Վարի, Բուլանըղ Ներքին, Բուլանղը Վարի, Բուլանղ Վարի, Լիզա, Լիս, Պուլանըխ Ներքին, Պուլանըխ Վարի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | լիզեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Լիզը ուներ առողջարար կլիմա։
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ տարհանվել են 1915-1916 թվականներին։
Բնակչություն
խմբագրել1914 թ.-ին Լիզն ուներ 300 տուն բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Վերջինս պայմանավորված էր նրանով, որ գյուղն ուներ արգավանդ հողեր։
Օգտակար հանածոներ
խմբագրելԼիզն ուներ քարհանքներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԼիզն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր որձաքարով։ Գյուղի մոտակայքում գտնվում են Լիզ բերդի ավերակները։
Հասարակական կառույցներ
խմբագրել1870-ական թվականներին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում կառուցվել է նախակրթարան, որտեղ սովորում էին 70 աշակերտ։
Անվանի մարդիկ
խմբագրելԼիզում է ծնվել գրող Կորյուն Ազրոյանը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 558
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 612)։ |