Բայ Բիբյաոն Լիգկայան Բիգկայ (Bai Bibyaon Ligkayan Bigkay, 20-րդ դար - նոյեմբերի 20, 2023(2023-11-20)[1]), ֆիլիպինյան տեղաբնիկ լումադ ժողովրդի[2] առաջնորդ և բնապահպան։ Նա Մանոբոյի ժողովրդի պատմության մեջ առաջին և միակ կին ղեկավարն է[3]։

Լիգկայան Բիգկայ
Ծնվել է20-րդ դար
Մահացել էնոյեմբերի 20, 2023(2023-11-20)[1]
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
Մասնագիտությունբնապահպան

Լիգկայան Բիգկայը բնիկ ժողովուրդների իրավունքների ջատագով է և 1994 թվականից ի վեր պաշտպանում է Մանոբոյի նախնիների հողերը և Պանտարոն լեռնաշղթան (Ֆիլիպիններ)։ Պանտարոն լեռնաշղթան Ֆիլիպիններում մնացած կույս անտառներից ամենամեծերից մեկն է[4]։ Լեռնաշղթայից է սնվում նաև Մինդանաոյի հիմնական գետերը, ներառյալ՝ Մինդանաո գետը, Պուլանգի գետը, Դավաո գետը, Տագոլոան գետը և Ագուսան գետի խոշոր վտակները[5]։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Բիգկայը ստացել է պատվավոր Բայ (Bai) տիտղոսը, որը Մինդանաոյում բարձրահասակ կանանց է տրվում, իսկ Բիբյաոն տիտղոսը՝ որպես իր ցեղի ղեկավար[6]։

2017 թվականին «նա մոտավորապես 70-ից 90 տարեկան էր, իսկ ծնողների անունները հայտնի չեն, քանի որ նա չունի ծննդյան վկայական։ Բայց նա ճապոնական օկուպացիայի ժամանակ արդեն ծնված էր»[6]։

Գործունեություն

խմբագրել

Լիգկայան Բիգկայն այն առաջնորդների շարքում է, որոնք դեմ էին անտառահատման և հանքարդյունաբերության կործանարար գործողություններին, որոնք կկործանեին Մանոբոյի նախնիների հողերը Տալաինգոդում (Դավաո դել Նորտե)[3]։ Նա ղեկավարել է միջցեղային պատերազմը, երբ իր ցեղի առաջնորդը (datu) սպանվել էր անտառահատւմն ու հանքարդյունաբերությունը սատարող պետական զորքերի դեմ պայքարում[6]։

Մրցանակներ

խմբագրել

Բիգկայը 2017 թվականին ստացել է Ֆիլիպինների համալսարան «Գավադ Տանդանգ Սորա» (Gawad Tandang Sora) մրցանակ՝ բնիկների կողմից մարդու իրավունքների և արժանապատվության համար մղվող պայքարն առաջնորդելու համար[7]։ Նրան դիմավորել են որպես «գյուղի Տանդանգ Սորա… Լումադների մայր, որը ոգեշնչում է ֆիլիպինցիների հեղափոխությունը ազգային ինքնորոշման և ազատության համար»[3]։

Նա նաև ճանաչվել է 2018 թվականին 5-րդ Gawad Bayani ng Kalikasan («Շրջակա միջավայրի հերոս» մրցանակ) ամենանշանավոր մրցանակակիր[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://www.sunstar.com.ph/davao/bai-bibyaon-bigkay-lumad-rights-advocate-passes-away-at-90
  2. «Photographs of Mindanao, Philippines: PORTRAITS». web.archive.org. 2005 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Lumad Leader Bai Bibyaon Ligkayan Bigkay is 2017 UP Gawad Tandang Sora awardee». University of the Philippines (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Cortez, Kath M. (2019 թ․ օգոստոսի 14). «Lumad women, their inter-generational struggle for self-determination». Davao Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 Salamat, Marya (2018 թ․ մարտի 17). «'We're all challenged to defend the environment' - Bibiaon Bigkay». Bulatlat (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Bai Bigkay is Gawad Tandang Sora awardee». University of the Philippines. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  7. «UP CSWCD names Bai Bibyaon Ligkayan Bigkay 2017 Gawad Tandang Sora honoree». Kodao Productions (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 24. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)