Լեո Վինսենթ Վուդալ (անգլ.՝ Leo Vincent Woodall, սեպտեմբերի 14, 1996(1996-09-14)[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Սպիտակ լոտուս» (2022) և Նեթֆլիքսի «Մեկ օր» (2023) հեռուստասերիալներում կատարած դերերով։

Լեո Վուդալ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 14, 1996(1996-09-14)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 10695146

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Արևմտյան Լոնդոնի Համերսմիթ քաղաքում[2]։ Սերում է դերասանների ընտանիքից, ներառյալ հայրը՝ Էնդրյուն, կնքահայրը և տատիկը։ Ծնողները ծանոթացել են դրամատիկ դպրոցում։ Նա նաև նշել է, որ հանդիսանում է Մաքսին Էլիոթի ժառանգը[3]։ Վուդալն ի սկզբանե որոշել էր զբաղվել սպորտով և միայն 19 տարեկան հասակում՝ «Սուր հովարներ» հեռուստասերիալը դիտելուց հետո որոշել է զբաղվել դերասանական արվեստով։ 2019 թվականին ստացել է արվեստների բակալավրի կոչում կատարողական արվեստների ոլորտում[4][5]։

Կարիերա խմբագրել

ArtsEd դպրոցն ավարտելուց հետո կատարել է իր հեռուստատեսային առաջնաելույթը՝ 2019 թվականին նկարահանվելով հյուր դերով BBC One հեռուստաալիքի «Հոլբի սիթի» բժշկական օճառային օպերայում։ Նաև հայտնվել է «Տղան մահացավ» կարճամետրաժ ֆիլմում։ Նույն ամռանը նա ընտրվել է որպես դերասանական կազմի անդամ «Թափառականը» ֆիլմում, նրա հայտն ընտրվել է մոտ 28.000 դիմումների շարքից[6]։ Նկարահանումները անցկացվում են մոտ 20 երկրներում[7]։

Միաժամանակ կատարել է նաև իր ֆիլմային առաջնաելությը «Չերրի» ֆիլմում, որի ռեժիսորը Ռուսո եղբայրներն են[8]։ Կատարել է Ադրիան Իվաշկովի դերը Peacock հեռուստաալիքի «Վամպիրների ակադեմիա» հեռուստասերիալում։ Միացել է HBO հեռուստաալիքի անտոլոգիական «Սպիտակ լոտոս» հեռուստասերիալի Սիցիլիայում նկարահանվող երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմին, որտեղ կատարել է հորեղբայր Քուենտինի (Թոմ Հոլանդեր) հետ Էսսեքսից ժամանած երիտասարդ տուրիստ Ջեքի դերը[9][10]։ Դերին նմանվելու և ակցենտ ձեռք բերելու համար դիտել է հեռուստատեսային աստղ Ջո Էսսեքսի տեսանյութերը[2][11]։

Ամբիկա Մոդի հետ ընտրվել է նեթֆլիքսով հեռարձակվող Դեյվիդ Նիկոլի «Մեկ օր» հեռուստասերիալում Դեքսթեր Մեյհյուի դերակատարման համար[12]։ Նաև պարբերաբար հայտնվող դեր է ստացել Amazon Prime-ի «Միջնաբերդ» հեռուստասերիալում[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2019 Տղան մահացավ Լեյ Կարճամետրաժ
2021 Չերրի Ռոջերս
Անհայտ Թափառականը Բեն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2019 Հոլբի սիթի Jake Reader Էպիզոդ՝ «Մայրիկիս ասածներ»
2022 Վամպիրների ակադեմիա Ադրիան Իվաշկով 2 էպիզոդ
Սպիտակ լոտուս Ջեք Հիմնական դեր (2 եթերաշրջան)
Անհայտ Մեկ օր Դեքսթեր Մեյհյու Հիմնական դեր
Միջնաբերդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Pym, Olivia (2022 թ․ նոյեմբերի 21). «Leo Woodall watched Joey Essex before playing Jack on The White Lotus». GQ. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. Twersky, Carolyn (2022 թ․ նոյեմբերի 28). «Make Some Room for The White Lotus's Leo Woodall». W Magazine. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Leo Woodall». ArtsEd (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  5. Thorpe, Vanessa (2019 թ․ հունվարի 12). «What's their beef? Why today's leading men are driven to be buff». The Guardian. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Sheena Chohan to feature in a Hollywood film». The Daily Star (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  7. Lussier, Germain (2019 թ․ հուլիսի 3). «A New Sci-Fi Movie Had 2 Minutes to Capture a Solar Eclipse, Here's What Happened». io9 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  8. Mantle, Connor (2021 թ․ հունվարի 17). «Tom Holland Stars As Army Medic In New Movie 'Cherry' | Film News». Conversations About Her (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  9. Otterson, Joe (2022 թ․ փետրվարի 10). «'White Lotus' Season 2 Casts Theo James, Meghann Fahy, Will Sharpe, Leo Woodall». Variety. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  10. Seitz, Loree (2022 թ․ նոյեմբերի 20). «'The White Lotus' Star Leo Woodall on Jack and Portia's Flirty Fling: 'He's the Polar Opposite to Albie'». The Wrap. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. Martin, Laura (2022 թ․ նոյեմբերի 21). «'The White Lotus' Meets 'Love Island': How the Essex Lad Infiltrated Prestige TV». Esquire. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  12. Whittock, Jesse (2022 թ․ հունիսի 23). «'The White Lotus' Actor Leo Woodall & 'This Is Going To Hurt' Breakout Ambika Mod To Lead Netflix Drama 'One Day'». Deadline. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
  13. Petski, Denise (2021 թ․ մարտի 31). «'Citadel': Osy Ikhile & 'Midnight Sky's' Caoilinn Springall Join Amazon's Russo Brothers Global Event Series; 7 Set To Recur». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Վուդալ» հոդվածին։