Լեո Սաուեր (սլովակ.՝ Leo Sauer, դեկտեմբերի 16, 2005(2005-12-16), Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, հոլանդական «Ֆեյենորդ» ակումբի և Սլովակիայի հավաքականի վինգեր: 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Լեո Սաուեր
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 2005(2005-12-16) (18 տարեկան)
Ծննդավայր Բրատիսլավա, Սլովակիա
Հասակ 1,84 մետր
Դիրք winger

Ակումբային կարիերա

խմբագրել

Լեո Սաուերը ծնունդով Բրատիսլավայից է, ֆուտբոլ խաղալ սկսել է տեղի «Սլովան» ակումբի ակադեմիայում։ 2018 թվականի ամռանը դարձել է Ժիլինա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[1]։ 2022 թվականի փետրվարի 27-ին նշել է իր նորամուտը «Ժիլինա 2»-ում («Ժիլինայի» պահեստային թիմ) Սլովակիայի երկրորդ լիգայի «Պետրժալկայի» դեմ խաղում[2]։ 2023 թվականի ապրիլին երեք տարվա պայմանագիր է կնքել հոլանդական «Ֆեյենորդ» ակումբի հետ[3]։ 2023 թվականի օգոստոսի 20-ին նշել է նորամուտը «Ֆեյենորդի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռոտերդամի «Սպարտայի» դեմ խաղում և աչքի ընկնելով խփած գոլով[4]:

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Սլովակիայի մինչև 17, մինչև 18, մինչև 19, մինչև 20 և մինչև 21 հավաքականներում:

2024 թվականի մարտի 26-ին նշել է իր նորամուտը Սլովակիայի գլխավոր հավաքականի կազմում Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[5]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «'Feyenoord gaat Sauer overnemen van MŠK Žilina'». FR12 (հոլանդերեն). 2023-03-07. Արխիվացված է օրիգինալից 2023-08-20-ին. Վերցված է 2023-08-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Petržalka vs. Žilina II». Soccerway (անգլերեն). 2022-02-27.
  3. «Feyenoord licht optie in huurcontract Leo Sauer». FR12 (հոլանդերեն). 2023-04-03. Արխիվացված է օրիգինալից 2023-05-20-ին. Վերցված է 2023-08-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Sparta Rotterdam vs. Feyenoord». Soccerway (անգլերեն). 2023-08-20. Արխիվացված է օրիգինալից 2023-08-03-ին. Վերցված է 2023-08-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Norway vs. Slovakia». Soccerway (անգլերեն). 2024-03-26.

Արտաքին հղումներ

խմբագրել