Լեոպոլդ և Մստիսլավ Ռոստրոպովիչների տուն-թանգարան

Լեոպոլդ և Մստիսլավ Ռոստրոպովիչների տուն-թանգարան (ադրբ.՝ Leopold və Mstislav Rostropoviçlərin ev-muzeyi), թանգարան Բաքվում, որտեղ ծնվել և իր մանկության տարիներն է անցկացրել երաժիշտ, դիրիժոր, թավջութակահար, դաշանակահար, հասարական գործիչ և դասախոս Մստիսլավ Ռոստրոպովիչը[2]։ Թանգարանը գործում է 2002 թվականի մարտի 4-ից[3]։

Լեոպոլդ և Մստիսլավ Ռոստրոպովիչների տուն-թանգարան
ադրբ.՝ Leopold və Mstislav Rostropoviçlərin ev-muzeyi
Տեսակկենսագրական թանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ՀասցեԲաքու, Ադրբեջան[1]
Հիմնադրվել է2002
ՏնօրենՇեյլա Հեյդարովա
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի մասին խմբագրել

 
Լեոպոլդ Ռոստրոպովիչ
 
Մստիսլավ Ռոստրոպովիչ
 
Ռոստրոպովիչի հուշատախտակը

Մստիսլավ Ռոստրոպովիչը ծնվել է 1927 թվականի մարտի 27-ին, թավջութակահար Լեոպոլդ Ռոստրոպովիչի և դաշնակահարուհի Սոֆյա Ֆեդոտովայի ընտանիքում՝ Բաքվում[4], որտեղ նրանց ընտանիքը տեղափոխվել էր Օրենբուրգից։ Լեոպոլդ Ռոստրոպովիչը Ադրբեջանի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր։

Տուն-թանգարանը ստեղծվել է նույն տանը, որտեղ ապրել են Ռաստրոպովիչները։ Թանգարանի ցուցադրությունում կան նյութեր, որոնք արտացոլում են Ռոստրոպովիչի մանկությունը, երիտասարդությունը, կյանքը և ստեղծագործական տարիները։ Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը արտացոլում է տան այն վիճակը, երբ որ Ռոստրոպովիչների ընտանիքն ապրել է այնտեղ։ Թանգարանում ցուցադրված նմուշների շարքում կա Լեոպոլդ Ռոստրոպովիչի նամակը (1942) որդին։ Ցուցադրության երկրորդ մասում ներկայացված է Մստիսլավ Ռոստրոպովիչի կյանքն ու ստեղծագործությունը։ Թանգարանում ցուցադրվում են Մստիսլավ Ռոստրոպովիչի մասին ֆիլմեր, մաեստրոյի կողմից գրված ստեղծագործությունների ձայներիզներ և սկավառակներ։ Ռոստրոպովիչի երաժշտությունները մշտապես հնչում են թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել