Լեոպոլդ կատվի արկածները

(Վերահղված է Լեոպոլդ կատունից)

«Լեոպոլդ կատվի արկածները» (ռուս.՝ «Приключения кота Леопольда»), խորհրդային մուլտֆիլմ Լեոպոլդ կատվի մասին, որին բոլոր դեպքերում զայրացնում են երկու խուլիգան մկները։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1975-1993 թվականներին։

Լեոպոլդ կատվի արկածները
Տեսակկարճամետրաժ մուլտֆիլմերի շարք
Ժանրմանկական ֆիլմ և կինոկատակերգություն
ՁայնագրումԱլեքսանդր Կալյագին, Անդրեյ Միրոնով և Գենադի Խազանով
ԿերպարներԼեոպոլդ կատու
ԵրաժշտությունԲորիս Սավելև
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՀեռուստաալիքԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կենտրոնական հեռուստատեսություն, Programme One? և Օստանկինոյի 1-ին ալիք
Սերիաների քանակ11
ՌեժիսորԱնատոլի Ռեզնիկով
ՍցենարիստԱրկադի Խայտ
ԸնկերությունԷկրան
Էկրաններին է1975-ից
1993
ՀաջորդCat Leo?

Կերպարներ խմբագրել

Գլխավոր կերպարներ՝ Լեոպոլդ կատու և երկու մկներ։

Լեոպոլդ կատու

Լեոպոլդն ապրում է № 8/16 տանը, սրճարանի և հյուրանոցի հարևանությամբ Մուրլիկինա փողոցում։ Նա խելացի կատու է, չի ծխում, չի խմում, երբեք ձայնը չի բարձրացնում։ Լեոպոլդն իսկական խաղաղասեր կատու է։

Մկներ

Երկու խուլիգան մկները միշտ զզվեցնում են խելացի և անվնաս Լեոպոլդին։ Նրանք Լեոպոլդին անվանում են «վախկոտ» և անընդհատ միջոցներ են փնտրում նրան բարկացնելու համար։ Ամեն սերիայի վերջում նրանք ընկնում են իրենց իսկ լարած թակարդը։

Պատմություն խմբագրել

1974 թվականին ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովը և սցենարիստ Արկադի Խայտը որոշեցին «բռնոցի» մուլտֆիլմ ստեղծել, որի գլխավոր հերոսները կլիներին կատուն և մուկը։ Եվ նկարահանեցին մուլտֆիլմի առաջին երկու սերիան։ Երկար փնտրտուքից հետո գտնվեց կատվի անունը՝ Լեոպոլդ։ Մուլտֆիլմի հեղինակները չէին ուզում ինչ-որ սովորական կատվային անուն տալ նրան, ինչպես՝ Վիտյա, Մուռզիկ և այլն։ Շատ քչերը գիտեն, որ մկները նույնպես անուններ ունեին այս մուլտֆիլմում. սպիտակ նիհարիկ մկնիկին կոչում են Միտյա, իսկ թմբլիկ մոխրագույն մկանը Մոտյա։ Նրանց անունները, սակայն, այդպես էլ չհնչեցին մուլտֆիլմում։ Առաջին սերիաներում Լեոպոլդին հնչունավորեց Անդրեյ Միրոնովը (հետագայում առողջական խնդիրների պատճառով Միրոնովը չշարունակեց հնչյունավորել կատվին և նրան փոխարինեց Ալքսանդր Կալյագինը)։ Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, մուլտֆիլմը ներկայացրին «վերաքննիչ գեղարվեստական խորհրդին»։

Սերիաներ խմբագրել

Առաջին երկու սերիաները ստեղծվել են տեղափոխման տեխնիկայով։ Կերպարներն ու դեկորացիան ստեղծվել են թղթից, որը դրված է եղել ապակու տակ։ Հետագա սերիաները ստեղծվել են նկարված անիմացիայի միջոցով։

Առաջինը նկարահանվել է «Լեոպոլդ կատվի վրեժը» սերիան, սակայն այն ցուցադրվեց էկրաններին 1981 թվականին[1]։ Երկրորդ սերիան («Լեոպոլդը և ոսկե ձկնիկը»), ցուցադրվել է էկրաններին 1978 թվականին։

  1. 1975, Լեոպոլդ կատվի վրեժը։
  2. 1975, Լեոպոլդը և ոսկե ձկնիկը։
  3. 1981, Լեոպոլդի գանձը։
  4. 1981, Լեոպոլդի հեռուստացույցը։
  5. 1982, Լեոպոլդի զբոսանքը։
  6. 1982, Լեոպոլդի տարեդարձը։
  7. 1983, Լեոպոլդի ամառը։
  8. 1984, Լեոպոլդը երազանքի և իրականության մեջ։
  9. 1984, հարցազրույց Լեոպոլդի հետ։
  10. 1986, Լեոպոլդը պոլիկլինիկայում։
  11. 1987, Լեոպոլդի ավտոմեքենան։

1993 թվականին ստեղծվեց «Լեոպոլդ կատվի վերադարձը» ծաղրերգական ֆիլմը՝ ստեղծված նախորդ սերիաների և ծաղրականորեն վերաիմաստավորված այլ մուլտֆիլմների մոնտաժի մեթոդով։ Այն ներառեց իր մեջ չորս սերիա.

  1. «Պարզապես Մուրկա»
  2. «Կատվի համար ոչ միշտ է բարեկենդան»
  3. «Կատվով ապուր»
  4. «Կոշկավոր կատու»

Մուլտֆիլմի բովանդակություն խմբագրել

Մեկը մյուսի հետևից նկարահանվեցին մուլտֆիլմի 11 սերիաները։ Յուրաքանչյուր սերիա առանձին պատմություն է, որ տեղի է ունենում չարաճճի մկների ու Լեոպոլդի հետ։ Միտյան ու Մոտյան ամեն անգամ փորձում են ինչ-որ կերպ վնասել «ստոր ու վախկոտ» կատվին, բայց հենց իրենք էլ հայտնվում էին ծուղակի մեջ։ Իսկ Լեոպոլդը, որ չափազանց քաղաքակիրթ ու դաստիարակված կատու է, ամեն անգամ ներողամտորեն առաջարկում է մկներին. «Давайте жить дружно»։

Վիդեո խաղեր խմբագրել

  • Дача кота Леопольда, или Особенности мышиной охоты (15.09.1998)
  • Кот Леопольд: Догонялки (02.12.2005)
  • Кот Леопольд: Учим английский язык (04.02.2009)
  • Кот Леопольд: Учим русский язык (18.02.2009)
  • Кот Леопольд: Каникулы кота Леопольда (11.03.2009)
  • Кот Леопольд: Приключения в лесу (16.09.2009)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նատալյա Ռուդենկո։ Լեոպոլդ կատու Արխիվացված 2013-10-29 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել