Լեոնիդ Վավակին

ճարտարապետ և քաղաքաշինարար

Լեոնիդ Վասիլևիչ Վավակին (ռուս.՝ Леонид Васильевич Вава́кин, ապրիլի 6, 1932(1932-04-06), Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2019(2019-08-23)), խորհրդային և ռուս ճարտարապետ և քաղաքաշինարար, 1977 թվականին և 1987-1996 թվականներին` Մոսկվայի գլխավոր ճարտարապետ, 1977-1981 թվականներին` Մոսկովյան շրջանի գլխավոր ճարտարապետ[1]։ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանը վաստակավոր ճարտարապետ (1981 թվական), ՌԴ-ի պատվավոր ճարտարապետ (2001 թվական), Ռուսաստանի ճարտարապետական և շինարարական գիտությունների ակադեմիկոս (1992 թվական, 1996-2003 թվականներին` փոխնախագահ), ՌԴ-ի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1995 թվական)։

Լեոնիդ Վավակին
ռուս.՝ Леонид Васильевич Вавакин
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1932(1932-04-06)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 23, 2019(2019-08-23) (87 տարեկան)
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունճարտարապետ և քաղաքաշինարար
Զբաղեցրած պաշտոններChief Architect of Moscow?

Կյանքը

խմբագրել

Ծնվել է 1932 թվականի ապրիլի 6-ին Մոսկվայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական համալսարանը ճարտարապետի որակավորմամբ։ 1956-1978 թվականներին աշխատել է Ռուսաստանի Խորհրադային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Պետական համալսարանում, որտեղ սովորական ճարտարապետից դարձել է համալսարանի գլխավոր ճարտարապետ։ 1977 թվականին նշանակվել է Մոսկվայի Ճարտարապետանախագծային վարչության ղեկավար և Մոսկվայի տարածքի գլխավոր կոմիտեի կառավարիչ (Մոսկվայի շրջանի գլխավոր ճարտարապետ)։ 1981-1987 թվականներին ԽՍՀՄ քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի փոխնախագահ։ 1987-1996 թվականներին Մոսկվայի Ճարտարապետանախագծային վարչության ղեկավար, Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության հանձնաժողովի ղեկավար (Մոսկվա քաղաքի գլխավոր ճարտարապետ)[2]։ 1996-2003 թվականներին Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիայի փոխնախագահ։

Աշխատանք

խմբագրել

Իրականացրել է մոտ 100 քաղաքաշինարարական նախագծեր` շրջանների նախագծում, հատակագծերի նախագծում, մանրամասն պլանավորման նախագծեր, բնակելի տարածքների կենտրոնների նախագծում, ԽՍՀՄ շինարարական համայնքների կենտրոնների էսքիզներ (Անապա, Արզամասի, Վլադիվոստոկի, Դուբնիի, Կազանի, Կալինինգրադի, Կռասնայա Պոլյանայի, Կստովոյի, Նիժնի Տագիլի, Օմսկի, Սարատովի, Սվերդլովսկի, Սլավուտիչի, Սոչիի, Ստավրոպոլի, Տայշետայի, Թբիլիսիի, Տուապսեի, Տուլայի, Ֆրյազինոյի, Շախտի, Էլիստայի և այլն), ինչպես նաև Մոնղոլիա (Ուլան- Բատորի գլխավոր նախագծերը` Էրդենետա)։ Իրականացրել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական մասի նախագծումը։ Վավակինի գլխավորությամբ է մշակվել Մոսկվայի և Մոսկովյան շրջանի նախագծումը։ Մայրաքաղաքի պատմական կենտրոնի վերածննդի նախագիծը, ինչպես նաև` բնության պահպանության և Ռուսաստանում պահուստների ստեղծման նախագիծը։

Պետական պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր (1977 թվական)
  • ՌԴ-ի (1992 թվական) և Ուկրաինայի (1997 թվական) պետական մրցանակներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Լեոնիդ Վավակին». Արխիվացված է օրիգինալից 2015-04-25-ին. Վերցված է 2017-06-29-ին.
  2. «Մոսկվայից մինչև ծայրամաս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել