Լեոնիդ Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեոնիդ Ներսեսի Ներսիսյան (փետրվարի 10, 1925[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 3, 2012, Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1945)։
Լեոնիդ Ներսիսյան | |
1951 թվական - 1962 թվական | |
---|---|
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] |
Կրթություն՝ | ՀԱՊՀ (1951)[1] |
Մասնագիտություն՝ | կուսակցական աշխատող |
Ծննդյան օր | փետրվարի 10, 1925[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանի օր | հուլիսի 3, 2012 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Թաղված | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1951)։ 1951-1962 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (արտադրամասի պետի տեղակալ, պետ, գլխավոր ինժեներ)։ 1961-1965 թվականներին Ներսիսյանը եղել է Երևանի էլեկտրաշարժիչների գործարանի տնօրենը, 1965-1974 թվականներին՝ Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահը, 1974-1975 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղարը։ 1975-1985 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը, ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամ։
Եղել է նաև ԽՍՀՄ 10 և ՀԽՍՀ 7-9 գումարումների Գերագույն խորհրդի պագամավոր, ԽՄԿԿ 25-26 համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության», Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 258)։ |