Լեոնիդ Հակոբյան
Լեոնիդ Սամսոնի Հակոբյան (հունիսի 5, 1936, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2002, Երևան, Հայաստան), տնտեսագետ, պետական-քաղաքական գործիչ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1990), ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1996)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2000)[1]։
Լեոնիդ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1936 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 6, 2002 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1984), պրոֆեսոր (1990) և ակադեմիկոս (2000) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի ֆինանսական (1957), իրավաբանական (1958), մեքենաշինական (1964) ինստիտուտները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր ժողտնտեսության ակադեմիան (1981)։ 1976-1977 թվականներին՝ ՀԽՍՀ առևտրի փոխնախարար, 1977-1979 թվականներին՝ առաջին փոխնախարար։ 1981-1982 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, 1983-1986 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ առևտրի և կենցաղսպասարկման բաժնի վարիչ, 1987-1988 թվականներին՝ Հայկոոպի վարչության նախագահ, 1988-1990 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ աղետի գոտու շինարարական վերականգնողական աշխատանքները համակարգող բաժնի վարիչ, 1991 թվականին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, երկրորդ քարտուղար, 1992-1996 թվականներին՝ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1997 թվականից՝ նույնի բյուջետային վերահսկողական և «Արևելք-Արևմուտք» հանձնաժողովների անդամ (Սանկտ Պետերբուրգ)։ 1985 թվականից՝ ՀԿԿ ԿԿ անդամ, 1991 թվականից՝ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, 1999 թվականից՝ ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ ՀԽՍՀ ԳԽ (1980-1990), ՀՀ ԳԽ (1990-1995), ՀՀ ԱԺ (1995-1999 և 1999 թվականից) պատգմավոր, 1999 թվականից՝ ՀԿԿ պատգամավորական խմբակցության ղեկավար[2]։ Աշխատանքները վերաբերում են աշխատանքի մեքենայացման և արդյունաբերության մեջ բանվորական կազմի ֆունկցիոնալ կառուցվածքի ու դրա կատարելագործման, բարձր տեխնոլոգիաների պաշտպանության խնդիրներին։
2000 թ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության նախարար։
2000 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
Երկեր խմբագրել
- Функциональная структура рабочего состава промышленности и проблемы ее совершенствования (На примере промышленности Армянской ССР), 1975.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ակադեմիա ՀՀ գիտությունների ազգային։ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2018 թ․ մարտի 30
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2018 թ․ մարտի 30
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |