Լեոնիդ Լենչ (ռուս.՝ Леонид Ленч, իրական անունը՝ Լեոնիդ Սերգեևիչ Պոպով (ռուս.՝ Леонид Сергеевич Попов), հուլիսի 20 (օգոստոսի 2), 1905, Մորոզովկա, Սմոլիգովկայի գյուղական համայնք, Ռուդնյանսկի շրջան, ԽՍՀՄ[1] - հունվարի 28, 1991(1991-01-28)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող-հումորիստ։

Լեոնիդ Լենչ
Ծնվել էհուլիսի 20 (օգոստոսի 2), 1905
ԾննդավայրՄորոզովկա, Սմոլիգովկայի գյուղական համայնք, Ռուդնյանսկի շրջան, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհունվարի 28, 1991(1991-01-28)[2] (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանSouthern Cemetery
Մասնագիտությունգրող, տնտեսագետ, սցենարիստ, երգիծաբան, դրամատուրգ, լրագրող և երգիծաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Ժանրերերգիծանք
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոգիլյովի նահանգի Օրշայի գավառի Մորոզովկա կալվածքում[3] ռազմական բժշկի ընտանիքում։ Նրա հայրն այստեղ փոքր կալվածք ուներ[3]։ Նախնական կրթությունը Լեոնիդը ստացել է Մերլինոյի զեմստվային դպրոցում, այնուհետև Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ, 1917 թվականի ամռանը, Պոպովների ընտանիքը տեղափոխվել է հոր նոր ծառայության վայր՝ Պետրոգրադից Կուբան։

Հետագա կրթությունը Լեոնիդը ստացել է նախ Կուբանի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետև՝ Ռոստովի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում (1925)։

Տպագրվել է 1921 թվականից։ Ֆելիետոնիստ է աշխատել Կրասնոդարի, Դոնի Ռոստովի և Տաշքենդի թերթերում։ Եղել է «Չուդակ» (1929-1934), «Կրոկոդիլ» ամսագրերի աշխատակից։

1930-ական թվականների վերջին ակտիվորեն գրել է էստրադայի համար։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից (երաշխավորագիրը գրել է Միխայիլ Զոշչենկոն

1941-1942 թվականներին Լենչը եղել է Բրյանսկի ռազմաճակատի «Ջախջախե՛լ թշնամուն» թերթի ռազմական թղթակիցը, բանակից զորացրվել է առողջական խնդիրների պատճառով։ 1943-1945 թվականներին պատրաստել է հրատապ նյութեր «Իզվեստիա» թերթի համար։ ԽՄԿԿ անդամ էր 1954 թվականից։

Հումորային պատմվածքների, վիպակերի, թատերական պիեսների, «Ֆիտիլ» երգիծական կինոհանդեսի սցենարների հեղինակ է։ 1965 թվականից՝ ՌԽՖՍՀ գրողների միության խորհրդի անդամ։

Թաղված է Սանկտ Պետերբուրգի Հարավային գերեզմանատանը։

  Արտաքին պատկերներ
  Լենչի գերեզմանը Սանկտ Պետերբուրգի Հարավային գերեզմանատանը


Ստեղծագործություն խմբագրել

  «Լենչի երգիծանքը միշտ մակերեսային է, կոնֆլիկտները չեն շոշափում իրական մարդկային խնդիրները, նրա «դրական հումորը» ժամանակին նույնիսկ դիտարկվում էր որպես վեճերից զերծ տեսության դրսևորում»[4]։
- Վոլֆգանգ Կազակ
 

Մրցանակներ խմբագրել

  • «Խորամանկ Պետրոս» (գրականության միջազգային մրցանակ)՝ 1983

Պատմվածքների ժողովածուներ, սցենարներ խմբագրել

  • Առաջին ժպիտ, 1936
  • Կամակորների սանձահարումը, 1939
  • Հումորային պատմվածքներ, 1951
  • Թանկագին հյուրեր, 1954
  • Անհասցե աղջիկը, գեղարվեստական կինոնկարի սցենար, 1957
  • Կատակերգություններ, տեսարաններ, կատակներ, 1961
  • Սև ուսադիրներ, 1962
  • Գետի կինո, 1973
  • Հոգեկան վնասվածք, 1975
  • Սկսենք նորից, 1986

Գրականություն խմբագրել

  • Писатели Москвы — участники Великой Отечественной войны. — М., 1997. — С. 268.
  • Ленч, Леонид Сергеевич // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1962—1978.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ленч Леонид Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 412—413. — ISBN 5-94848-262-6
  3. 3,0 3,1 Новиков С. Н. Краснинцы в искусстве и литературе в период с конца XIX века и до наших дней // Краснинский край : Краснинская районная общественно-политическая газета. — 2016. — 25 мая (№ 42 (11412)). — С. 3.
  4. Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.. — С. 221—222.

Արտաքին հղումներ խմբագրել