Լեյ Ցզյուն (չինարեն՝ 雷军, դեկտեմբերի 16, 1969(1969-12-16)[1], Xiantao City, Q15955957?, Հուբեյ, Չինաստան), չինացի ձեռնարկատեր, «Xiaomi» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն։ Միլիարդատեր է, 2015 թվականին Ֆորբս ամսագրի վարկանիշում չինացի միլիարդատերների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ 13,2 միլիարդ ԱՄՆ դոլար ունեցվածքով[2]։

Լեյ Ցզյուն
չինարեն՝ 雷军
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1969(1969-12-16)[1] (54 տարեկան)
ԾննդավայրXiantao City, Q15955957?, Հուբեյ, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունWuhan University?
ԵրկերXiaomi
Մասնագիտությունձեռնարկատեր, գլխավոր գործադիր տնօրեն, ճարտարագետ, գործարար և քաղաքական գործիչ
ԱշխատավայրKingsoft? և Xiaomi
Զբաղեցրած պաշտոններԱզգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ, գլխավոր գործադիր տնօրեն և Գլխավոր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքleijun.blog.techweb.com.cn

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականին Սյանտաո քաղաքում։

1991 թվականին Ուխանի համալսարանում ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան, այժմ այդ համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։

Սկսել է աշխատել «Kingsoft» ընկերությունում որպես ծրագրային ապահովման մասնագետ։ 1998 թվականին ընտրվել է «Kingsoft»-ի գլխավոր տնօրեն։ Զուգահեռաբար 2000 թվականին ստեղծել է Joyo.com կայքը, որից օգտատերերը ներբեռնում են գրքեր և մեդիաֆայլեր։ 2004 թվականին Լեյ Ցզյունը 75 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառել է Joyo.com-ն Ամազոն ընկերությանը։

2007 թվականին Հոնկոնգի ֆոնդային բորսայում Kingsoft-ի IPO-ից հետո դարձել է վենչուրային ներդրող. ներդրումներ է կատարել 20 ստարտափերում, օրինակ՝ «Lakala» վճարային ծառայությունում և «Vancl» հագուստի առցանց խանութում։

2010 թվականի ապրիլին հիմնադրել է «Xiaomi Inc.» ընկերությունը, որը 2011 թվականի օգոստոսին 313 ԱՄՆ դոլարով թողարկել է իր առաջին սմարթֆոնը։ 4 տարվա ընթացքում «Xiaomi»-ն դարձել է սմարթֆոն արտադրող լավագույն ընկերություններից մեկը։ Ընկերության արտադրած գաջեթները համանման են Էփլի և Սամսունգի արտադրանքներին, բայց շատ ավելի էժանագին են[3]։

2011 թվականի օգոստոսին հրաժարական է տվել և դուրս եկել «Kingsoft»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։

2015 թվականի առաջին կեսին Լեյ Ցզյունը հիմնադրել է «Mi.com» աքսեսուարների առցանց խանութն ԱՄՆ-ում։ Դա «Xiaomi»-ի առաջին լուրջ քայլն էր դեպի համաշխարհային շուկա։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Հետաքրքիր փաստ խմբագրել

2019 թվականին Լեյ Ցզյունը 1 միլիարդ յուան (148,4 միլիոն ԱՄՆ դոլար) գնով գրազ է եկել Չինաստանի՝ օդորակիչներ արտադրող խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ «Gree Electric Applications Inc.»-ի ղեկավար Դուն Մինչժուի հետ։ Ձեռնարկատերերը գրազ են եկել 2013 թվականին, երբ չինական հեռուստաալիքներից մեկի եթերում Լեյն ասել է, որ հինգ տարի անց սմարթֆոն արտադրողի եկամուտը կգերազանցի «Gree Electric»-ի եկամուտը, բայց պարզվել է, որ նա սխալվել է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hollar S. Encyclopædia Britannica
  2. Lei Jun on Forbes Lists(անգլ.)
  3. Татьяна Глазкова Стив Джобс из Поднебесной: как заработать миллиарды на китайских технологиях РБК
  4. «Гендиректор Xiaomi проспорил 1 млрд юаней». РБК. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.