Լեյլա Լիդիա Թուղութլու
Լեյլա Լիդիա Թուղութլու (թուրքերեն՝ Leyla Lydia Tuğutlu, հոկտեմբերի 29, 1989[1], Բեռլին, Արևելյան Գերմանիա), թուրք դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից։ 2008 թվականին հաղթել է «Միսս Թուրքիա 2008» գեղեցկության մրցույթը։ 2008 թվականին ներկայացրել է Թուրքիան «Միսս աշխարհ 2008» մրցույթում[2][3]։
Լեյլա Լիդիա Թուղութլու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
leylalydiatugutlu.com.tr | |
Վաղ տարիներ խմբագրել
Լեյլա Լիդիա Թուղութլուն ծնվել է 1989 թվականին Բեռլինում։ Նրա հայրը թուրք է, իսկ մայրը՝ գերմանուհի։ Թուղութլուն ավարտել է Անատոլիական ավագ դպրոցը։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ դաշնամուրի և թավջութակի դասեր է անցել Թուրքիայի կոնսերվատորիայում։ Երաժշտական դասերին զուգընթաց՝ աշխատել է մոդելային գործակալությունում։ Մոդելային գործունեությամբ զբաղվելու համար՝ լքել է համալսարանը։ Դրան զուգահեռ սովորել է Ստամբուլի համալսարանի գերմաներենի և գերմանական գրականության բաժնում։ Խոսում է թուրքերեն, անգլերեն և գերմաներեն։ «Քարադայ» հեռուստասերիալում խաղացել է Քենան Իմիրզալիօղլուի (Մահիր Քարա) կրտսեր քրոջ դերը։
Գեղեցկության մրցույթներ խմբագրել
Լեյլա Լիդիա Թուղութլուն 2008 թվականին հաղթել է «Միսս Թուրքիա 2008» մրցույթում։ 2008 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Միսս աշխարհ 2008» մրցույթին, որը տեղի էր ունենում ՀԱՀ-ի Յոհանեսբուրգ քաղաքում։ Մրցույթում ներկայացրել է Թուրքիան։ Մինչ այդ, 2005 թվականին հաղթել է «Թուրքիայի խոստումնալից ապագա ունեցող մոդել» մրցույթում։ 2006 թվականին Չինաստանում մասնակցել է «Միսս տուրիզմի թագուհի» մրցույթին և արժանացել «Համաշխարհային արքայադուստր» մրցանակը։ 2007 թվականին հաղթել է «Միսս խոստումնալից մոդել» հեռուստատեսային մոդել մրցանակը։
Ֆիլմագրություն խմբագրել
Հեռուստատեսություն | |||
---|---|---|---|
Տարի | Սերիաներ | Դեր | Ծանոթագրություն(ներ) |
2008–2009 | ES-ES | Իռեմ | Գլխավոր դեր |
2010–2011 | Պղտոր սպիտակ | Մելիս | Երկրորդական դեր |
2012–2015 | Քարադայը | Սոնգյուլ Քարա | Երկրորդական դեր |
2015–2016 | Վարձու սեր | Իզ | Երկրորդական դեր |
2016 | Քաղցր վրեժ | Պելին | Գլխավոր դեր |
2017 | Այս քաղաքը կհետևի քեզ | Դերին | Գլխավոր դեր |
Ֆիլմեր | |||
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
2013 | Օրագիր | Ասլը | Երկրորդական դեր |
2014 | Ներքին ձայն | Այշըլ | Գլխավոր դեր |
2015 | Վայրի մեղր | Ֆուսուն | Գլխավոր դեր |
Պարգևներ և ձեռքբերումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/212946/
- ↑ «Beyaz Show'un bu haftaki konuklarindan olan Leyla Lydia Tugutlu kimdir?» (թուրքերեն). Millyet. 2015 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Leyla Lydia Tugutlu Haberleri - Son Dakika Leyla Lydia Tugutlu Gelismeleri» (թուրքերեն). Sabah.com.tr. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Լիդիա Թուղութլու» հոդվածին։ |