«Լեմբոլովյան ամրություն» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Лемболовская твердыня»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում, այն սահմանագծին, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին 23-րդ բանակի զորամիավորումները կանգնեցրել են ֆիննական զորքերի գրոհը։ Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար` 471420280300686) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշման[1]։

«Լեմբոլովյան ամրություն» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1965
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿերրո (գյուղ, Վսևոլոժսկի շրջան)
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Vsevolozhsky District Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Կառուցվել է 1967 թվականին Լենինգրադի Վասիլիի կղզու շրջանում, Մուրատովկա գետի հյուսիսային ափին, Վսևոլոժսկի շրջանի Լեմբոլովո նախկին գյուղի մոտակայքում[2]։

Նկարագրություն

խմբագրել

Ուղղահայաց «Մայր Հայրենիք» ստելային պատկերված են մոր և մանկան խորաքանդակներ, երկու մույթերին` Լենինգրադի պաշտպանության տարեթվերը` «1941-44» և «Ճակատամարտի դրվագ» խորաքանդակը[2]։

Հուշահամալիրի մաս է 44-րդ գնդի օդաչուների հուշարձանը։ 1942 թվականի հուլիսի 11-ին Կարմիր դրոշի շքանշանակիր 44-րդ արագաթռիչ ռմբակոծիչ գնդի անձնակազմը այրվող ինքնաթիռով գրոհել է թշնամու դիրքերը, ռումբեր նետել և կատարել հրե խոյահարում։ Անձնակազմի վերջին ռադիոհաղորդագրությունն է եղել. «Ինքնաթիռն այրվում է։ Գնում ենք դեպի նպատակակետը։ Առաջադրանքը կկատարվի։ Ալյոշին»։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1943 թվականի փետրվարի 10-ի հրամանագիրով Ս. Մ. Ալյոշինը, Վ. Ա. Գոնչարուկը և Ն. Ա. Բոբրովը հետմահու պարգևատրվել են Խորհրդային Միության հերոսի կոչումով[2]։

Հեղինակներ

խմբագրել

Հուշահամալիրի նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Ա. Ի. Գուտովը, Յ. Մ. Ցարիկովսկին, քանդակագործ Բ. Ա. Սվինինը, ինժեներ Ն. Ի. Սեդովը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Памятник «Лемболовская твердыня»
  2. 2,0 2,1 2,2 «Лемболовская твердыня».

Գրականություն

խմբագրել
  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.