Լեհ զինվորների և գերմանացի հակաֆաշիստների հուշարձան
Լեհ զինվորների և գերմանացի հակաֆաշիստների հուշարձան (գերմ.՝ Denkmal des polnischen Soldaten und deutschen Antifaschisten), (լեհ.՝ Pomnik Żołnierza Polskiego i Niemieckiego Antyfaszysty), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված լեհ զինվորներին նվիրված գլխավոր գերմանական հուշարձանը, ինչպես նաև գերմանական Դիմադրության շարժման կարևոր հուշարձան։
Լեհ զինվորների և գերմանացի հակաֆաշիստների հուշարձան | |
---|---|
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Քանդակագործ | Tadeusz Łodziana?[1] և Arnd Wittig?[1] |
Ստեղծում | 1972[1] |
Բացում | մայիսի 15, 1972[2] |
Բարձրություն | 15 մետր |
Երկիր | Գերմանիա |
Քաղաք | Volkspark Friedrichshain?[1] |
Բնակավայր | Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ[1] |
Նյութ | գրանիտ[1], բետոն[1], exposed aggregate concrete?[1], բրոնզ[1] և artificial stone?[1] |
Մակագրություն | Za naszą i waszą wolność[1] և Für eure und unsere Freiheit[1] |
Denkmal des gemeinsamen Kampfes polnischer Soldaten und deutscher Antifaschisten im Zweiten Weltkrieg Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ու Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության հարաբերությունների զգալի լավացման ժամանակ առաջացել է Լեհաստանի զորքերի ու նացիզմի դեմ պայքարած գերմանացիների համագործակցության հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու գաղափար։
Հուշարձանը բացվել է Բեռլինում 1972 թվականին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախաձեռնությամբ։ Այն գտնվում է Բեռլինի Ֆրիդրիխսխայն շրջանի ժողովրդական այգում։ Տեղակայված է բլրի ստորոտին, որի վրա պատին գրված է Տադեուշ Կոստյուշկոյի նշանաբանը․ «Հանուն ձեր և մեր ազատության» լեհերեն ու գերմաներեն (լեհ.՝ Za naszą i waszą wolność), (գերմ.՝ Für eure und unsere Freiheit)։
Հուշարձանը կառուցվել է սիլեզիական մոխրագույն գրանիտից։ Քանդակագործներն են Զոֆյա Վոլսկան (ԼԺՀ), Տադեուշ Լոձյանը (ԼԺՀ), Անդ Վիտտիգը (ԳԴՀ), Գյունտեր Մերկելը (ԳԴՀ)։ Նրա հիմնական մասը կազմում են երկու միանման 15 մետրանոց սյուներ, որ միավորվում են բրոնզե դրոշով։ Հուշարձանը ներառում է գրանիտե հարթաքանդակ, որը պատկերում է լեհ ու խորհրդային զինվորի ու գերմանացի ընդհատակայինի։
Ժամանակակից վիճակ
խմբագրել1995 թվականին՝ Գերմանիայի միավորումից հետո, հուշարձանը վերակառուցվել է, ավելացվել են երեք լեզուներով գրություններով (լեհերեն, գերմաներեն և ռուսերեն) սալեր՝ ի հիշատակ լեհ և գերմանացի ընդհատակայինների, ֆաշիզմի դեմ պայքարած բոլոր մարտիկների ու նացիզմի զոհերի։
Ուղղահայաց ստելայի երկու կողմերում վերակառուցման ժամանակ պահպանվել են ԼԺՀ-ի ու ԳԴՀ-ի գերբերը։
Տարելիցների ժամանակ կատարվող հանդիսավոր արարողությունների ժամանակ հուշարձանի մոտ դրվում են ծաղկեպսակներ[3]։
Հուշարձանի շուրջը գտնվող հրապարակը դարձել է սքեյթբորդիստների սիրելի վայր[4]։ Հուշարձանը հաճախ ենթարկվում է վանդալությունների, ինչի պաատճառով գերմանական մի ընկերություն առաջարկել է ֆինանսավորել նրա պահպանման աշխատանքները[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bildhauerei in Berlin — 2004.
- ↑ https://www.gedenktafeln-in-berlin.de/nc/gedenktafeln/gedenktafel-anzeige/tid/denkmal-des-polnisch/
- ↑ Jacek Lepiarz. (2006.05.08). «Wieńce pod Pomnikiem Żołnierza Polskiego w Berlinie». // wiadomosci.wp.pl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.(լեհ.)
- ↑ «Berlin, Friedrichshain Park: Deutsch-Polnisches Ehrenmal». // skatespots.de. Mai 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.(գերմ.)
- ↑ Karin Schmidl. (11.05.2004). «Polnisches Denkmal wieder sauber». // berliner-zeitung.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.(գերմ.)